вторник, 2 июля 2013 г.

Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահը հայերին շնորհակալություն է հայտնել

]
gumbatov talysh tolish sado mughan azerbaijan aliyev



Այսօր՝ հուլիսի 2-ի վաղ առավոտյան, ադրբեջանական կայքերն ազդարարեցին՝ Ալաքրամ Գումմատովը շնորհակալություն է հայտնել հայերին։
Պարզվում է՝ Թալիշ-Մուղանյան հանրապետության առաջնորդ, նախագահ, մտավորական, ռազմական ու քաղաքական գործիչ Ալաքրամ Գումմատովը, որը մասնակցել է  Արցախյան պատերազմին, ազատազրկման է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ապա 2004-ին ներման ստացել Հոլանդիայի ճնշման ներքո, Շուշիից հեռարձակվող «Թալիշական ռադիո»-ի եթերում ողջունել է ռադիոյի նախագիծը։
Գումմատովը շեշտել է, որ թալիշները երախտապարտ են հայերին, քանի որ ռադիոն հնարավորություն է տալիս իր ժողովրդին պայքարել իրենց իրավունքների համար։
Թալիշ առաջնորդը կոչ է արել իր ժողովրդին համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ այն իրականացնելու համար։
Ադրբեջանական կայքերը խորը մտահոգություն են հայտնում նաև այն բանի համար, որ Գումմատովի հարցազրույցի այս հատվածը հեռարձակվել է թալիշերենով՝ Իրանական հանրային ռադիոյի եթերում ևս։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գումմատովը հայտարարություն էր տարածել՝ խիստ քննադատության ենթարկելով Ադրբեջանի իշխանություններին ազգությամբ թալիշ, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յադիգար Սադիգովի ձերբակալության առնչությամբ։

Հավելենք նաև, որ ազգությամբ թալիշ հասարակական-քաղաքական գործիչների ձերբակալությունն Ադրբեջանում դարձել է բնական երևույթ։ 2012-ի հունիսի 21-ին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է «Թոլիշի սյադո»՝ «Թալիշի ձայն» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովը։ 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները պարբերաբար ենթարկվել են ճնշումների և հետապնդման։

Комментариев нет:

Отправить комментарий