пятница, 12 июля 2013 г.

Ադրբեջանական մամուլը քննադատող Ֆաթուլաևի զավեշտալի կիքսը



Այն, որ իր գործունեության սկզբում ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող այժմ էլ «նուրբ» դիվանագիտություն որդեգրած, լրագրող, մի քանի մեդիա ռեսուրսների տնօրեն և հիմնադիր Էյնուլա Ֆաթուլաևը սադրանքների սիրահար է, գաղտնիք չէ։

Երբ իր կայքերից մեկը՝ haqqin.az-ը, սպառում է օրվա լրահոսի պաշարը, ապա Ֆաթուլաևի հրահանգով լրագրողները սկսում են փորփրել ֆեյսբուքի և այլ սոցցանցերի հայ օգտատերերի էջերը՝ «համեղ պատառներ» գտնելու ակնկալիքով, իսկ եթե չեն գտնում, ապա խեղաթյուրում են հայկական մեդիադաշտի ռուսալեզու հրապարակումները, նախադասություններն իրենց ձեռնտու ձևով կտրում կոնտեքստից և հրամցնում ադրբեջանցի ընթերցողին՝ բնականաբար  Like-երի ու Share-երի չափաբաժին պոկելով։

Այսօր էլ haqqin-ում նկատեցի համառոտ մի նյութ, որտեղ ասվում էր, թե ինչպես են ադրբեջանցի «օրենքով գողերը» պահել մեզ՝ հայերիս, Արցախյան պատերազմի տարիներին։ Ռուսալեզու նյութում հղում էր տրված ռուսական Crimelife.ru կայքին։ Փորձեցի գտնել սկզբնաղբյուրը, սակայն պարզվեց՝ չկա նման կայք, դոմեյնն էլ վաճառքի է։ Փոխարենը կա ռուսական http://criminalnaya.ru/  էլեկտրոնային լրատվամիջոց, որտեղ դեռևս 2009-ի հունիսի 9-ին համառոտ տեղեկատվական-ճանաչողական նյութ էր հրապարակվել օրենքով գող Ռաֆայել Բաղդասարյանի («Սվո Ռաֆ»)-ի մասին։

Փաստորեն, Ֆաթուլաևը մտածված սխալ է գրում սկբնաղբյուրը J Եվ սա առաջին դեպքը չէ։
Նա ավելի հեռու է գնում։ Haqqin-ի նյութի մեջ ուղիղ խոսքով՝ չակերտներով մեջբերած տեքստում կեղծում է սկզբանղբյուրում տեղ գտած նախադասությունը։

С 25-го по 27 июня 1993 года в Ереване было круглосуточное электроснабжение. Это было невероятно по тем временам, потому что из-за экономических трудностей и блокады свет давали максимум по два часа в сутки. Организовать такую «роскошь» помогли друзья Рафаэла Багдасаряна, в частности, азербайджанцы. Между воюющими странами не было никакой связи. Однако мир криминала не признает ни границ, ни национальностей: в случае необходимости все закрытые границы для них открываются. На доставленном из Баку мазуте (не знаем, насколько это правда, но поговаривают о целых трех составах с цистернами) и работала Ереванская ТЭЦ.

Ուշադրություն դարձրեք, որ այս տեքստում ասվում է՝ Ռաֆիկի ընկերներն են օգնել Հայաստան վառելիք հասցնելուն, որոնց թվում էլ՝ ադրբեջանցիները։ Դա նշանակում է, որ այդ ընկերների շարքում եղել են միգուցե նաև ադրբեջանցիներ։ Իսկ ադրբեջանական կայքն ասում է, որ հենց բացառապես ադրբեջանցիների շնորհիվ էին հայերը «էլեկտրական հաճույք վայելում»։
Не менее парадоксально было то, что электрической роскошью ереванцы были обязаны азербайджанцам — друзьям покойного.
Չեմ ուզում երկար խոսել տեքստի բովանդակության մասին։ Միայն կնշեմ, որ հունիսի 25-27-ն ընդամենը 2 օր է, եթե անգամ հավատանք այս սկզբնաղբյուրին (որն իրականում վստահելի չէ), ապա 2 օրով Հայաստանին վառելիք կամ մազութ տալը չի նշանակում՝ ադրբեջանցիներն էլ պահել հայերին։
Այսպիսով, ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կայքն օգտվում է ոչ այնքան վստահելի աղբյուրի հին նյութերից՝ առանց կենդանի լինկով հղումների, առանց նույնիսկ աղբյուրի իրական անունը  նշելու ու փոփոխելով աղբյուրի տեքստի բովանդակությունը։ Եվ դա այն դեպքում, երբ հենց երեկ՝  հուլիսի 10-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տարածում էին ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ Ֆաթուլաևը վկայում էր. «Ադրբեջանական մամուլն աղետալի վիճակում է և ճգնաժամ է ապրում»։


Դե ինչ, պարոն Ֆաթուլաև, կարող ենք հանգիստ խղճով ասել, որ Դուք անմասն չեք այդ ճգնաժամի խորացման գործընթացից ;)

Комментариев нет:

Отправить комментарий