суббота, 13 июля 2013 г.

«Արցախյան լոտո». օգնենք վերաբնակիչներին

Ցավալի է, բայց ես միայն այսօր եմ իմացել:

artsakh karabakh lotto armenian armenian nkr




Պարզվում  է՝ կա «Արցախյան լոտո»  :)


Եռատոնի խորհրդանշական օրը՝ մայիսի 9-ին, վիճակախաղը շրջանառության մեջ է դրվել,  և այն կխաղարկվի ու կամփոփվի Արցախի համար կրկին շատ խորհրդանշական օրը` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին (Առաջին գերագույն խորհրդի ընտրություններ):



Արցախի իշխանությունները կոչ են անում Արցախի, Հայաստանի և Սփյուռքի քաղաքացիներին կրպակներից ձեռք բերել ընդամենը 2000 դրամ արժողությամբ վիճակախաղի տոմս: տոմսերից ստացված գումարն ամբողջությամբ ծախսվելու է Արցախի վերաբնակեցման և սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ:



Վիճակախաղով խաղարկության է դրվելու Արցախում արտադրվող մեծաքանակ ապրանքատեսակ. բնակարաններ՝ Ստեփանակերտում, Արցախում արտադրված ձեռագործ գորգեր, տուրիստական ուղեգրեր՝ դեպի Արցախ և մի քանի մեքենա:

Ըստ Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի` վիճակախաղի տոմսեր վաճառվում են «Հայմամուլի» 320 կրպակներում:


Շտապեք գնել ;)

Комментариев нет:

Отправить комментарий