понедельник, 22 июля 2013 г.

Հայ լրագրողն Ադրբեջանում է՝ լուսաբանելու համար թուրք-ադրբեջանական ընկերական խաղը




loran vayloyan turkey ermeni armenian azerbaijan armenia football



Համաձայն ադրբեջանական կայքերի՝ Ադրբեջանում՝ Լենքորանում, հուլիսի 21-ին կայացած ադրբեջանական «Խազար-Լենքորան» և թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպմանը 40 թուրքական լրատվամիջոցների ժամանած ներկայացուցիչների հետ ներկա էր նաև հայազգի լրագրող, LIG TV-ի աշխատակից Լորան Վայլոյանը:



Ադրբեջանցիները, անշուշտ, որևէ բացասական բան նշելուն հակված լինելով, Վայլոյանին  բնութագրել են՝ որպես «սկանդալիստ»: Պատճառն էլ մեջբերել են 2012-ին ֆուտբոլի մարզիչ Ֆաթիհ Թերիմի հետ առնչվող միջադեպը, որի մեղավորն իրականում հենց վերջինս էր: Մարզիչը, ընկճված լինելով թիմի պարտությունից, հայազգի լրագրողին հեգնական տոնով էր դիմել:


Ի դեպ, սիրով տեղեկացնեմ, որ «Խազար-Լենքորան»-«Ֆեներբահչե» ֆուտբոլային ընկերական խաղն ադրբեջանցիները պարտվել են 4:0 հաշվով: :))



Նշեմ նաև, որ հայի ներկայությունն Ադրբեջանում պետք է որ շատ ավելի բուռն արձագանքներ գտներ ադրբեջանական մամուլում, սակայն քանի որ այս պարագայում Թուրքիայի հարցն է, ադրբեջանցիները հնազանդորեն լռում են, և կարող ենք համոզված լինել, որ մեր հայրենակցին վտանգ չի սպառնում:

Комментариев нет:

Отправить комментарий