пятница, 26 июля 2013 г.

Ադրբեջանում գործող թուրքական բուհ-երն անօրինական են հայտարարված


az azeri Azerbaijan Turkey



Համաձայն Ադրբեջանի Կրթության պաշտոնական հաղորդագրության՝ Թուրքիայի «Անատոլիական ինստիտուտը», որը գործում է Բաքվում, ապօրինի է հայտարարված։



Ըստ հաղորդագրության՝ ինստիտուտի գործունեությունը կասեցվում է՝ չնայած այն բանի, որ այս հաստատությունն ունի Թուրքիայի արտոնագիրը։



Ավելին, Ադրբեջանի Կրթության նախարարությունը շեշտում է՝ բազմիցս զգուշացրել են Անատոլիական ինստիտուտին, սակայն այն այդպես էլ արտոնագիր ձեռք չի բերել Ադրբեջանում։ Փակման է ենթակա նաև առանց արտոնագիր գործող, Աթաթուրքի ինստիտուտի մասնաճյուղը Բաքվում։


Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքում մեծ թիվ են կազմում թուրքական Գյուլենական շարժման դպրոցները, որոնք հիմնվել են՝ սկսած 1991-ից։

Комментариев нет:

Отправить комментарий