вторник, 30 июля 2013 г.

Ադրբեջանի ռազմական կայքը հաքերական հարձակումների է ենթարկվում



Համաձայն ադրբեջանական որոշ կայքերի հրապարակումների՝ այսօր հաքերական հարձակումների է ենթարկվել ադրբեջանական ռազմական milaz.info կայքը: Հարձակումների արդյունքում կայքն այժմ անհասանելի է ընթերցողների համար:



az azeri azerbaijan milaz website



«Թուրան» լրատվական գործակալությունը վկայում է, որ հարձակումների պատճառը, ըստ երևույթին, կայքում տեղ գտած «Դոկտրինա» ռազմավերլուծական կենտրոնի հոդվածն էր՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ռովշան Աքպերովի միջև եղած հակասությունների մասին: Այսօր կայքում հրապարակվել էր նաև Ադրբեջանի զինդատախազության զեկույցից մի հատված, որտեղ խոսք էր գնում 3-րդ բանակային կորպուսում հանցագործությունների աճի մասին: 


Այնուհանդերձ, նախ պետք է նշեմ, որ milaz.info-ն երբևէ աչքի չի ընկել բանակի մասին իրական տվյալներ և քննադատողական հոդվածների հրապարակմամբ, բացի այդ էլ նույն վերոհիշյալ նյութերն արտատպվել են շատ այլ կայքերում, այնպես որ դրանց համար կայք խափանելը այնքան էլ արդյունավետ չէ:



Հաշվի առնելով Ադրբեջանում արդեն իսկ սկիզբ առած նախընտրական խմորումները, հավանականություն կա, որ սա կարող է ընդդիմության հերթական սադրանքը լինել: Այս քայլով ընդդիմադիր ուժերը կամ նրանց աջակիցները կարող են իշխանության դեմ մեղադրանքների առիթ ստանալ և դիվիդենտներ հավաքել: Իշխանական լրատվառեսուրսներն էլ միգուցե վաղը տեղեկացնեն, որ կայքի խափանումը հայ հաքերների ձեռքի գործն է:



Չի բացառվում նաև, որ milaz.info-ի խմբագրությունը, հասկանալով, որ խնդիրներ կունենա բանակի մասին սուր հրապարակումների տեղադրման պատճառով, խափանման իմիտացիա է ստեղծել՝ միաժամանակ չցանկանալով հեռացնել թեժ թեմաներով նյութերը:



Կա մի տարբերակ ևս. Ռովշան Ալեքպերովն Ադրբեջանի ամենաերիտասարդ գեներալն և 63 տարեկանում պաշտոնավարող պաշտպանության նախարար Աբիևի հիմնական մրցակիցներից: Նրանց հարաբերությունները լարված էին նաև վերջին շրջանում, ինչի պատճառով Աբիևը հարկ չէր համարել նույնիսկ հրավիրատոմս տրամադրել գեներալին Բաքվի հունիսի 26-ի ռազմաշքերթին մասնակցելու: Նրանց հակամարտության մասին հրապարակման հեռացումը ձեռնտու էր նաև Աբիևի համակիրներին: 



Այնուամենայնիվ, սրանք ընդամենը հավանական տարբերակներ են: Կարծում եմ՝ վաղն արդեն կայքը կգործի: Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Комментариев нет:

Отправить комментарий