вторник, 30 июля 2013 г.

Ադրբեջանի ընդդիմադիրները հանդիպում են հայի հյուրանոցում


azerbaijan opposition azeri



Րոպեներ առաջ ադրբեջանական մամուլը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների դաշինք «Ազգային խորհուրդը» առաջնորդների հիմնականում կազմով հանդիպելու է միասնական թեկնածու Ռուսթամ Իբրահիմբեկովի հետ։
Բաքվի ժամանակով 18։30 կայանալիք հանդիպումը նշանակված է Vera Palace հյուրանոցում, որը, համաձայն ադրբեջանական կայքերի, պատկանում է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Անդրեյ Ներսիսյանին, ներկայումս ղեկավարվում է նրա որդու կողմից։

Հանդիպմանը, ըստ լուսանկարների, ներկա են Իսա Գամբարը, Սուլհադդին Աքփերը, Ֆուադ Ղահրամանլին, Գյոզալ Բայրամլին, Էլդար Նամազովն ու Ֆուադ Աղաևը։

Չեմ կարծում, որ Ադրբեջանի ընդդիմադիրներին առանձնապես հետաքրքիր լիներ հային է պատկանում հյուրանոցը, թե ոչ, մանավանդ որ Թբիլիսիում հայերն ու հայերին պատկանող անշարժ գույքը շատ է։  :)



Տես նաև՝

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ. Հայերը բանիմաց են ու խելացի

Комментариев нет:

Отправить комментарий