понедельник, 8 июля 2013 г.

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ. Հայերը բանիմաց են ու խելացի

rustam ibrahimbekov armenia azerbaijan karabakh artsakh



Այսօր՝ հուլիսի 8-ից, Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» ընդդիմադիր խմբավորումների դաշինքի  առաջնորդ ու միասնական թեկնածու Ռուսթամ Իբրահիմբեկովը հայտարարել է, որ «հայերը բանիմաց են ու խելացի»։

Այնուհանդերձ, ոգևորվելուց առաջ անհրաժեշտ է դիտարկել այս խոսքերը կոնտեքստի շրջանակներում, ինչպես նաև հասկանալ «ադրբեջանցուն ոչ հարիր» արտահայտություններ օգտագործելու իրական շարժառիթները։

«Կովկասյան քաղաքականություն» թերթին տրված հարցազրույցում Իբրահիմբեկովը նախ դժգոհել է ադրբեջանցի փախստականներից՝ շեշտելով, որ դեմ է, որպեսզի նրանք Բաքու տեղափոխվեն, ինչպես և ժամանակին դեմ էր Բաքվից հայերին դուրսբերումից։ Դրանով, ըստ ընդդիմադիր գործչի, խեղվում է Բաքվի պատմագրությունն ու ժողովրդագրությունը։


Ապա Իբրահիմբեկովը խոստովանել է, ցիտում եմ . «Ես հաստատում եմ, որ հայ ժողովուրդը մեր թշնամին չէ, մեր թշնամին Հայաստանի կառավարությունն է, որը թշնամանք է տարածում Ադրբեջանի հանդեպ ու բռնազավթել է մեր հողերը։ Ուստի այս խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։ Ղարաբաղը ոչ միայն հողն է, այլև մարդիկ, տարածաշրջանի հայ բնակչությունը։ Մենք այդ հողերը կարող ենք վերադարձնել միայն հայ բանկչության հետ միասին։ Դրա համար էլ պետք է համոզենք հայերին վերոթվարկածներում։ Հայերը խելացի ու բանիմաց ազգ են։ Կարծում եմ՝ նրանք կհասկանան մեզ»։


Առաջին հայացքից խիստ միամիտ թվացող այս խոսքերն իրականում հակադրվում են իշխանական հակահայկական քարոզչական թեզերին։ Ինչպես գիտենք, Ալիևը հարմար առիթի դեպքում, հատկապես 2012-2013 թթ. հայ ժողովրդին ու աշխարհասփյուռ հայությանը բնորոշում է՝ որպես «Ադրբեջանի առաջին թշնամի»։ Այնուամենայնիվ, Իբրահիմբեկովի խոսքերը բացարձակապես չեն հակասում «Ղարաբաղն ադրբեջանական հող է» Ադրբեջանի՝ թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր ճամբարներ վաղեմի թեզին. հակառակը՝ իր խոսքերում Իբրահիմբեկովը ոչ բացահայտ հիշեցնում է Արցախը վերադարձնելու անհրաժեշտության մասին, այն էլ՝ հայկական բնակչությամբ։ Բացի այդ, «Հայաստանի ժողովուրդը  հակամարտության մեջ մեղավոր չէ, իշխանություններն են մեղավոր» քարոզչական թեզը ադրբեջանցիների կողմից ժամանակ առ ժամանակ շրջանառվում է, և նորարարություն չէ։ Իր խոսքերում Իբրահիմբեկովը ոչ ակնհայտորեն անդարադարձել էր, փաստորեն, Բաքվի հայերի նուրբ թեմային՝ շրջանառելով մեկ այլ ադրբեջանական թեզ՝ «Ադրբեջանում բնակվող հայերը, այդ թվում՝ Բաքվի հայերը, Ադրբեջանի լիիրավ քաղաքացիներ» են՝ քաջ գիտակցելով, որ այս թեզը հմտորեն շրջանառելու պարագայում «Բաքվի հայերը» դառնում են Հայաստանի թույլ կողմը։


Նա շատ լավ գիտակցում է, որ «Ղարաբաղը զավթել է» ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ Արցախն ազատագրել է շարքային հայ բնակիչը, սակայն փորձում է դիվիդենտներ հավաքել ժողովրդավարական բովերով տարված ընտրազանգվածի, չի բացառվում նաև՝ Արևմուտքի աչքում։ Թեկուզ իր հայրենակիցների ստվար մի զանգվածի բացասական արձագանքների դեպքում էլ սա իր համար լավ ինքնագովազդ կլինի։ 


Մանրամասն վերլուծությունը՝ առաջիկայում…

Комментариев нет:

Отправить комментарий