вторник, 9 июля 2013 г.

Մոլդովայի հայ համայնքի հայտարարությունն ու ադրբեջանական համայնքի լռությունը



Բոլորս ենք հիշում չարաբաստիկ շիկահեր Աուրելիային :) Հուսով եմ՝ վերջին անգամ եմ գրում նրա մասին։

Երեկ ադրբեջանական կայքերը դժգոհություններով լի հոդվածներ էին հրապարակում՝ թե ինչու Մոլդովայի ադրբեջանցիները չեն հավաքվում ու Աուրելիային ի պաշտպան ցույց կազմակերպեն, որը «ենթարկվել է հայկական ահաբեկչության»։ Եվ առհասարակ ադրբեջանական լրատվամիջոցները երկար վերլուծություններից հետո այդպես էլ չէին կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե արդյոք Մոլդովայում կա «ադրբեջանական համայնք», գոնե ադրբեջանցիներ, որոնք «սեփական կարծիքն ունեն»։


Ադրբեջանական կայքերին տեղեկացնեմ, որ գոյություն ունի Ադրբեջանի դեսպանատուն Մոլդովայում, և ադրբեջանական մի շարք կազմակերպություններ, որոնցից առավել խոշորը «Մոլդովայի ադրբեջանցիների կոնգրես»-նն է, որի նախագահ Վուղար Նովրուզովը պարգևատրվել է 2010-ին հենց Մոլդովայի նախագահի կողմից։


Եվ ահա նույն ժամանակ մոլդովական հեղինակավոր «Օմեգա» լրատվական ծառայությանը հարցազրույց է տալիս Մոլդովայի հայկական համայնքի ղեկավար Սերգեյ Օսիպյանցը՝ ասելով. «Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորոիուի արած հայտարարությունն ավելի է ամրապնդում մեր այն մտադրությունը, որ պետք է դիմենք համապատասխան մարմիններին ու պահանջենք նրա հրաժարականը: Մենք հուլիսի 9-ին դիմում ենք ներկայացնելու Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողով՝ պահանջելով նախաձեռնել Գրիգորիուին անվստահության քվե հայտնելու և պաշտոնանկ անելու հարցը»։


Այս հայտարարությունից հետո ադրբեջանցիներն արդեն հասկանում են, որ սեփական նախաձեռնությամբ պատրաստված սադրանքը, որը հաջողվեց իրագործել մասամբ ու շատ հավանական է շուտով հենց իրենց՝ ադրբեջանցիների դեմ ուղղվի, աջակցություն չի գտնում անգամ շարքային ադրբեջանցիների, այդ թվում՝ ադրբեջանական համայնքների կողմից։

Комментариев нет:

Отправить комментарий