понедельник, 22 июля 2013 г.

Թալիշական հանրապետության նախագահը սիրով կժամանի Հայաստան




Համաձայն ադրբեջանական կայքերի՝ Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ալաքրամ Գումմատովը հանդես է եկել նոր հայտարարությամբ։ 



Ցիտում եմ. «Եթե ինձ Հայաստան հրավիրեն, սիրով կգնամ, մենք հարևան ժողովուրդներ ենք ու թշնամիներ չենք»։


Գումմատովը նաև հավելել է, որ Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած նոր դաշինքը՝ «Ազգային խորհուրդը», շատ կարևոր քայլ է, որը ցավոք 5 տարով ուշացել է։ 



Թալիշ առաջնորդը ընդդիմադիր դաշինքի միացյալ թեկնածու Ռուսթամ Իբրահիմբեկովին պաշտպանելու  և «թալիշ ազգն Ալիևների վարչակազմից» ազատագրելու կոչեր է արել։


Հավելենք, որ դեռևս հուլիսի 2-ին  Գումմատովն իր երախտագիտությունն էր հայտնել հայ ժողովրդին՝ Շուշիից հեռարձակվող թալիշական ռադիոյի համար։ 


Հիշեցնենք, որ թալիշներն Առաջավոր Ասիայի հնագույն, խոշոր իրանական էթնոսներից են:Լեզուն, որով խոսում են թալիշները, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի հյուսիս-արևմտյան՝ թաթի-թալիշյան ենթախմբին: Ադրբեջանում թալիշները հիմնականում բնակվում են հարավ-արևելյան հատվածում՝ դավանելով իսլամի շիական ուղղությունը: Ադրբեջանում, համաձայն քիչ թե շատ անկախ ուսումնասիրությունների, բնակվում է մոտ 900 հազար թալիշ: 

Տես նաև՝

Թալիշ խմբագրի դատավարությունն ու թալիշներն Ադրբեջանում

Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահը հայերին շնորհակալություն է հայտնել


Комментариев нет:

Отправить комментарий