суббота, 6 июля 2013 г.

Աուրելիան ողջ-առողջ է, կհեռանա Մոլդովայի պատվիրակության հետ (video)



aurelia moldova azerbaijan armenia karabakh




Ինչպես արդեն տեղեկացրել էի, հուլիսի 4-ին, ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան ոմն Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույց է կարդում՝ հայտարարելով. «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20%-ը….«Խոջալուի ցեղասպանությունն» իրականացրել են հայերը»….և նման ցնդաբանություններ:


 Ձեր ուշադրությանը ներկայացրել էի նաև Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների ու դեսպանների հետ Աուրելիայի ունեցած սերտ կապերի մասին տվյալներ: 


Ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար, Աուրերլիամետ ու հակահայկական արշավ են ծավալել այս օրերին՝ մեջբերելով Աուրելիայի ոմն մտերիմների և ամուսնու (պարզվում է՝ նա ամուսին ունի :)) ) վկայությունները՝ իբր իրավապաշտպանի հյուրանոցային սենյակի մոտ հայերը հավաքվել ու փորձում են բռնություններ կիրառել կամ իբր թե Աուրելիային ուժով պահել են և չեն թողնում Երևանից դուրս գալ, մինչև ներողություն չխնդրի: Ադրբեջանական մամուլն անշուշտ չի մոռացել այս պատմությանը խառնել նաև Մոլդովայի իշխանություններին՝ գրելով՝ «Մոլդովան բողոքի նոտա է ներկայացնելու հայերին Աուրելիայի նկատմամբ բռնություն կիրառելու համար»:


Ադրբեջանցիները չէին հաշվարկել, որ ստելուց գոնե պետք է այնպիսի թեմաների շուրջ ստել, որոնք հայկական կողմը չէր կարող պարզել: :)



Panorama.am-ը, հղելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է՝ Մոլդովան բողոքի նոտա ներկայացնելու միտում չունի, բացի այդ Աուրելիան ինքը չի ցանկացել լքել Երևանը. նա կհեռանա մոլդովական պատվիրակության հետ: Aysor.am-ն էլ ներկայացրել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես է Աուրելիան ողջ-առողջ, առանց խոչընդոտների դուրս գալիս Ani Plaza հյուրանոցից, և նրան սպասող «կատաղած հայերի խումբ» չկար:

Ահա և տեսանյութը՝

Комментариев нет:

Отправить комментарий