среда, 17 июля 2013 г.

Հայկական «Բերդ» պարը՝ ադրբեջանական «Ադրբեջան-Թուրքիա» նոր տեսահոլովակում (video)

armenian dance berd azerbaijan armenia clip



Այսօր՝ հուլիսի 17-ին, ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մամեդովան նկարահանում է «Ադրբեջան-Թուրքիա» անունը կրող նոր տեսահոլովակ։ 



Համաձայն տեղադրված լուսանկարների՝ երգչուհին կրում է ադրբեջանական դրոշի գույներով զգեստ։ Տեսահոլովակում շատ են «էթնիկ» տարրերը, և քանզի Ադրբեջանը չունի այդպիսի մշակութային մոտիվներ, բնականաբար խլելու է հարևան երկրներից։



Ակնհայտ է՝ տեսահոլովակը քարոզչական նպատակներ է հետապնդում. մի կողմից ընդգծվելու է Ադրբեջան-Թուրքիա «դարավոր բարեկամությունը», մյուս կողմից այս երկուսին ներկայացնելու են՝ որպես «տարածաշրջանի ամենա բացառիկ երգուպարով, զգեստներով աչքի ընկնող ամենահին ժողովուրդներ»։



Ուշադրությունս գրավեց մեկ այլ լուսանկար, որ տեսահոլովակի պարային խումբը ներկայացնում է հայկական «Բերդ» պարը։ Ավելի քան համոզված եմ, որ կհիմնավորեն՝ իբր դա «վաղնջական ադրբեջանական ազգային պար էր»։


Տեսեք, թե ինչպես են պարում իրական «Բերդը» )


2 комментария:

  1. apushner, chnayac erevi menq enq apush, vor tuyl enq tvel nman bani hasni, adrbenjanciq paren berd u asen irencn e

    ОтветитьУдалить