четверг, 1 августа 2013 г.

Ադրբեջանում ստորագրահավաք է՝ ակտիվիստներին ազատ արձակելու համար




Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը համացանցային ստորագրահավաք են կազմակերպել՝ ի նշան բողոքի բանակում ոչ մարտական զոհերի բազմամարդ ցույցի մասնակից ակտիվիստների ձերբակալման:





Հիշեցնենք, որ մարտի 10-ին Բաքվի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ բողոքի ցույց ընդդեմ զինվորների մահերի` մասնավորապես շարքայիններ Ջեյհուն Ղուբադովի և Սեյմուր Ալլահվերդիևի։ Քաղաքապետարանը մերժել էր արտոնել ցույցը, իսկ ՆԳՆ-ն էլ հայտարարել էր, որ կասեցնելու են չարտոնված ցույցը։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները հիմնականում NIDA երիտասարդական շարժումից են։ Ցույցին մասնակցում էին զոհված զինվորների հարազատներ, որոնք շրջում էին հրապարակում՝ զոհվածների նկարներով։ Մասնակիցների թիվը մի շարք աղբյուրներում տարբեր է ներկայացված. 500 – 1000, թեպետ ՌԻԱ Նովոստի գործակալության ադրբեջանական մասնաճյուղը հայտնում է մոտ 3000 մասնակիցների մասին։


Ձերբակալվել էր շուրջ 60 ցուցարար, այդ թվում՝ ԱԺՃ, «Մուսավաթի», Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության անդամներ, լրագրողներ։ Նրանցից մի քանիսը տուգանվել են։ Մարտի 11-ին ձերբակալվածներից միայն մի մասին էին ազատ արձակել։

Комментариев нет:

Отправить комментарий