пятница, 2 августа 2013 г.

(թարմացված)Ադրբեջանում հնարավոր է հետաձգեն նախագահական ընտրությունները

az azeri Azerbaijan election ilham aliyev president


Համաձայն ադբեջանական կայքերի՝ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր նիստ է լինելու, որտեղ քննարկվելու է նաև նախագահական ընտրությունների օրվա հետաձգման հարցը։
Ըստ ԿԸՀ մամուլի ծառայության ղեկավար Ազեր Սարիևի՝ նախագահական ընտրություններն ամենայն հավանականությամբ չեն կայանա հոկտեմբերի 16-ին, որովհետև այդ օրը մուսուլմանական Ղուրբան բայրամ տոնն է։

Հիշեցնենք, որ 1998-ին ևս նախագահական ընտրությունների օրն Ադրբեջանում տեղափոխել են հոկտեմբերի 11-ին՝ նույն պատճառով։

................................................................................................................................................
Րոպեներ առաջ ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց, որ նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին։

Комментариев нет:

Отправить комментарий