среда, 21 августа 2013 г.

Նախընտրական թեժ շրջանում բացվել է հատուկ Իլհամին նվիրված բազմալեզու կայք

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բացվել է «Իլհամ Ալիևի 10-ամյա գործունեությանը նվիրված, ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու իսպաներեն լեզուներով president-az.com կայքը»։


Azerbaijan Ilham Aliyev website


Նշեմ, որ կայքը բավականին ընդգրկուն է, ունի մոտ 40 բաժին, 300-ի հասնող հոդվածներ։



Այնուհանդերձ, հոդվածները կրում են խիստ քարոզչական բնույթ՝ հիմնականով զերծ լինելով վերլուծական-ստույգ տեղեկատվական հատկանիշներից։



Ի դեպ, կայքում չեն թաքցնում, որ այն ստեղծվել է հենց Իլհամի նախընտրական քարոզարշավի համար։
Կայքի ստեղծողները խոստանում են, որ Ալիևի ամենօրյա գործունեությունը չեն լուսաբանի, սակայն դժվար է հավատալ դրան՝ հատկապես նախընտրական արշավի ժամանակ։



Եզրափակելով խոսքը՝ կայքի նախագծի հեղինակ Իլհամ Աբդուևը վկայել է . «Կայքը հնարավորություն կտա ընտրողներին համեմատել Իլհամ Ալիևի առաջարկած նախագծերն ու գործունեությունը նախագահական ընտրություններում մյուս թեկնածուների ծրագրերի հետ…»։


Չմոռանանք նշել, որ Իլհամ Ալիևը, ի տարբերություն մյուս թեկնածուների, քանի տարի է, ինչ նախագահի աթոռն է զբաղեցնում, ուստի խելամիտ չէ գործող նախագահի անցած ճանապարհը համեմատել քաղաքական ասպարեզում նմանատիպ գործունեություն չծավալած մյուս թեկնածուների առաջարկած ծրագրերի հետ։


Հավելեմ նաև, որ բանակի բաժնում հեղինակները գրում են՝ «Ադրբեջանի ձեռք բերած սպառազենը փոխել է ռազմավարական հավասարակշռությունը տարածաշրջանում»։ Հոդվածներից մեկն էլ վերնգրված է՝ «Հայաստանի նկատմամբ ճնշող ռազմական գերակայություն»։ J


Կայքն ունի նաև Արցախի հիմնախնդրի բաժին, որտեղ կրկին Հայաստանին «հաղթելու» վերաբերյալ բոցաշունչ հոդվածներ են։


Комментариев нет:

Отправить комментарий