суббота, 3 августа 2013 г.

Ադրբեջանը հրապարակել է հայերի բարեկամների իր «սև ցուցակը»

Azeri Azerbaijan Karabakh Armenia MFA



Հրապարակվել է Ադրբեջանի ԱԳՆ այսպես կոչված «սև ցուցակը», որը ներկայացնում է մտավորականների, հայտնի հասարակական-քաղաքական գործիչների մի ամբողջ ցուցակ՝ 335 անուն: Ավաղ, այս մարդիկ երբևէ բախտ չեն ունենա տեսնել Բաքուն ;)

Նշեմ, որ եթե նույնիսկ լիովին անաչառ դիտանկյունից նայենք ցուցակին, այն լուրջ բացթողումներ ունի։ Նախ անհասկանալի է՝ ինչ սկզբունքով է կազմվել, այստեղ բացակայում է  թե´ այբբենական, թե´ ժամանակագրական, թե´ ըստ երկրների, թե´ ըստ այցելության նպատակների, թե՛ ըստ մասնագիտությունների խմբավորման սկզբունքը։ Բացի այդ, անունների մեջ կան տառասխալներ, որոշ դեպքերում սխալ է գրված այս կամ այն մարդու զբաղեցրած պաշտոնը կամ մասնագիտությունը։ Ցուցակը ներկայացված է PDF-ով և կա դեռևս միայն ադրբեջանական տարբերակով։ 
Եվ հետո. ցուցակում բացակայում են օտարազգիների կողմից Արցախ կատարած այցելություններ, որոնք ժամանակին լայնորեն լուսաբանվել են ադրբեջանական մամուլում։ Օրինակ՝ 2012-ի հունիսին 44 հրեա կանանց այցը Արցախ, նրանց անունները ցուցակում չկան։ Ադրբեջանին ձեռնտու չէ խնդիրներ ստեղծել Իսրայելի հետ հարաբերություններում։
Ցուցակում չկան նաև 4 ճանապարհորդները, որոնք Արցախ էին եկել 2013-ի հունվարին։ Հավանաբար այն պատճառով, որ նրանց՝ Արցախի մասին գրված, հակահայկական երանգավորում ունեցող որոշ մտքեր կիրառվել էին ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից։ 
Փոխարենը, ցուցակում տեղ են զբաղեցնում հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ, որոնց՝ Արցախ ժամանումը թերևս չպետք է որ զարմացներ Ադրբեջանին: Եվ եթե Ադրբեջանը փորձել է ընդգրկել Արցախ ժամանակ սփյուռքահայերին, ապա դրանց թիվը պետք է զգալիորեն ավել լիներ։
Ինչ վերաբերում է ցուցակը հրապարակելու շարժառիթներին։ Այն ավելի շատ վնասում, քան թե օգուտ է տալիս Ադրբեջանի միջազգային վարկանիշին, քանի որ ցուցակում ընդգրկված են նաև հայտնի մտավորականներ, մշակութային գործիչներ, ճանապարհորդներ, արվեստագետներ. նրանք քաղաքականության ու քաղաքական անցուդարձի հետ որևէ կապ չունեն։ Եվ հետո, այս ցուցակն ակամայից նպաստում է Արցախ-Ղարաբաղ անվան տարածմանը միջազգային հարթակում՝ սկսած սոցցանցերից ավարտած լրատվակայքերով։ Իսկ Արցախի մասին լուրերի տարածումը, հատկապես այն կոնտեքստում, որ այստեղ են ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող տիեզերագնացներ, երգիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ, պատգամավորներ, այս կամ այն չափով կնպաստի Արցախի մասին հետաքրքրության, ըստ այդմ էլ՝ տուրիզմի զարգացմանը։ Եվ վերջապես, դժվար թե ցուցակում տեղ զբաղեցրած ճանաչված մարդիկ այսքանից հետո լավ տեսակետ ունենան Ադրբեջանի մասին։ 


Ներկայացնում եմ ցուցակի բովանդակությունը, անձանց՝ ըստ զբաղեցրած տեղերի։

Զգալի մասը լրագրողներ են՝ օրինակ՝ հեղինակավոր Times-ի թղթակից Էնթոնի Հալփինը, 91-ը՝ New York Times-ի լրագրող Անասթասիա Թեյլոր Լինդը, 113` Եվգենի Բունթման՝ Эхо Москвы լրագրող, 133՝ Մարչելո Չանթելմի՝ Իտալիայից, որը ռեպորտաժ է պատրաստել Արցախի մասին, 137՝ Քրիստոֆ Քլերիքս, Բելգիայի MO Magazine-ի աշխատակից, 160՝ Թիմո Վոգթ, Eurasianet.org կայքի աշխատակից, 220-221՝ ռուսական Интересный Мир էլեկտրոնային պարբերականի խմբագիրն ու լրագրողը, 211՝ Վալերիյ Դուդարև, Юность գլխավոր խմբագիր, 214՝ Կոնստանտին Գենիչ, ռուսական НТВ-ПЛЮС հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան, 270՝ Մեյնրադ Շադե, “Neue Zuricher Zeitung” թերթի աշխատակից և այլն։


28. դքսուհի Քարոլին Քոքս, որն Արցախյան հակամարտության տարիներից ի վեր պարբերաբար այցելում է Արցախ

33. ՌԴ-Սերգեյ Մարկեդոնովը
58. Իտալիայից՝ աշխարհահռչակ երգիչ Ալ Բանոն, որը Երևանում 2010-ի հոկտեմբերին համերգ տալուց առաջ եղել էր նաև Արցախում: Ադրբեջանցիները չեն նշել նրա այցի ժամանակն ու առիթը:

47-48 Իրեն մուսուլմանական պետություն հորջորջող Ադրբեջանը ցուցակում ընդգրկել է Լիբանանի ու Հորդանանի պատգամավորներին
75-77 Ներկայացված են Իտալիայի հեղինակավոր 3 ճարտարապետներ՝ Ֆրանչեսկո Ռովիելոն, Լուչանո Պրետին, Ֆրանչեսկո Քալոն,
92-94-րդ հորիզոնականներում ռուս նկարիչներն են, որոնք մասնակցել են Արցախում կազմակերպված «հայկական ներկապնակ» նկարչական փառատոնին. Վալերի Օբեդկով, Պյոտր Ռեյխետ, Պյոտր Տատարնիկով, Ալեքսանդր Սայկով և այլն:
103. Նիկոս Լիգերոս-Կիպրոսից հայտնի վերլուծաբան՝ ռազմավարական թեմաներով, մաթեմատիկայի գծով պրոֆեսոր, Լիոնի համալսարանի դասախոս, որը նույնիսկ Արցախին նվիրված բանաստեղծություն ունի 
112. Ալեքսանդր Լապշինը՝ Իսրայելից: Հրեա ճանապարհորդն այլևս չի կարող այցելել Բաքու ;) Հիշեցնեմ, որ վերջինս Արցախ էր եկել 2012-ին, ու նրան հաջողվել էր ադրբեջանցիներին խաբելով՝ Արցախից հետո այցելել նաև Ադրբեջան, ինչի մասին հետագայում պատմել էր լրագրողներին: 
Հետաքրքիր է, որ ադրբեջանական քարոզչամեքենան (մասնավորապես՝ 1news.az, vesti.az) բավականին ակտիվորեն կիրառում էր Լապշինի՝ Արցախում արված լուսանկարները, որպեսզի ցույց տա, թե «Ղարաբաղն ամայի է, ճանապարհներն անսարք են, կյանք չկա»: Եվ այսքանից հետո էլ Լապշինը սև ցուցակում է J
116. Դանիայից՝ Դեննի Գերթ Լաուրսեն, IKT ինստիտուտի փորձագետ, որի կինը հայ է, Արցախից է
120-122. ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի հայտնի դասախոսներ
129. Ալեքսանդր Մարտինով, ի դեպ, նրան երկու անգամ են նշել, հայտնի քաղաքագետ է, կողմ է Արցախի հանրապետության ճանաչմանը:
162. Էրնեստ Հոյցլ, դիրիժոր Ավստրիայից, որը 2011-ին այցելել է Արցախ
164-166 Մեծ Բրիտանիայի խորհրդականներ, որոնք Քերոլին Քոքսի հորդորով կամ նրա հետ այցելել են Արցախ
170-172 Ֆլորենցիայի արվեստների ակադեմիայի ներկայացուցիչներ, որոնք 2011-ին Արցախ են եկել` մասնակցելու Շուշիում անցկացվող քանդակագործության միջազգային փառատոնին
172-186 բոլոր այն արվեստագետներն ու լրագրողները, որոնք մասնակցություն են ունեցել Շուշիի վերոհիշյալ փառատոնին: 186-րդ հայտնի հայ քանդակագործ, Իտալիայում գործունեություն ծավալող Վիգեն Ավետիսն է, որի հետ բախտ եմ ունեցել զրուցելու:

191. Եղբայրական Թուրքիայի լրագրողուհի Նագեհան Ալջըն, որն այցելել է Արցախ 2009-ին
192. Ցվետանա Պասկալևա, հայտնի բուլղարացի ռեժիսոր, հայ ժողովրդի բարեկամ

194-203. Վրաստանից դրամատուրգներ, լրագրողներ, խմբագիր
204. Օլեգ Միրոնով, ՌԴ, փաստաբան, 2009-ին այցելել է Արցախ
2010 Վլադիմիր Իլյիչ Մակսիմենկո, ՌԴ. «Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոն»  հիմնադրամի տնօրեն: Նրա հետ միասին սև ցուցակում են հայտնվել ռուս վերլուծաբաններ, քաղքական ու հասարակական գործիչներ, որոնք 2007-ի հունիսի 12-ին ներկա են եղել Արցախում Ռուսաստանի օրվա տոնակատարությանը:
212. Ալեքսանդր Միտրոֆանով, ՌԴ պատգամավոր, որը հայտն հասարակական անձ է Ռուսաստանում, այցելել է Արցախ 2011-ի սեպտեմբերին:

216. Վլադիմիր Տրաֆիմով, ռուսական Вече հրատարակության տնօրեն, եկել է Արցախ 2009-ին
219-253. Ռուսաստանի ներկայացուցիչներ՝ լուսանկարիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ: Դրանց շարքում է փիլիսոփայության գծով գիտնական, կրոնական-հասարակական գործիչ,  Ալեքսանդր Կուրաևը, պատգամավոր Սերգեյ Պոպովը, բլոգգեր-լրագրող Արտեմիյ Լեբեդևը, Lenta.ru կայքի թղթակից Իլյա Ազարը, Эхо Москвы ռադիոկայանի աշխատակից Վլադիմիր Վարֆոլոմեևը, քանդակագործ Գրիգորի Պոդոցկիյը, որի «Խատուտիկ՝ բարության խորհրդանիշ» քանդակը 2010-ի սեպտեմբերի 2-ին կանգնեցվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի բակում:
255. Սինգապուրից Աբիգել Սինը, նա երաժիշտ է, 2011-ին մասնակցել է Արցախում «Չինար» երաժշտական փառատոնին
256-257 Լատվիայից երաժիշտներ, որոնք ևս մասնակցել են վերոհիշյալ փառատոնին
262. Չեք հավատա, Բեդրոս Կիրկորով՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը: Լավ կլիներ՝ որդին էլ գնար հոր  հետքերով ;)
216. Վլադիմիր Տրաֆիմով, ռուսական Вече հրատարակության տնօրեն, եկել է Արցախ 2009-ին
219-253. Ռուսաստանի ներկայացուցիչներ՝ լուսանկարիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ: Դրանց շարքում է փիլիսոփայության գծով գիտնական, կրոնական-հասարակական գործիչ,  Ալեքսանդր Կուրաևը, պատգամավոր Սերգեյ Պոպովը, բլոգգեր-լրագրող Արտեմիյ Լեբեդևը, Lenta.ru կայքի թղթակից Իլյա Ազարը, Эхо Москвы ռադիոկայանի աշխատակից Վլադիմիր Վարֆոլոմեևը, քանդակագործ Գրիգորի Պոդոցկիյը, որի «Խատուտիկ՝ բարության խորհրդանիշ» քանդակը 2010-ի սեպտեմբերի 2-ին կանգնեցվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի բակում: 225-րդ տեղում Վիկտոր Կոնոպլյովն է, ռուս սիրված բանաստեղծ-արձակագիր, հասարակական գործիչ, որը 2013-ի մայիսին Ստեփանակերտում ներկայացրեց իր «Армения как состояние любви» գիրքը։ 

255. Սինգապուրից Աբիգել Սինը, նա երաժիշտ է, 2011-ին մասնակցել է Արցախում «Չինար» երաժշտական փառատոնին
256-257 Լատվիայից երաժիշտներ, որոնք ևս մասնակցել են վերոհիշյալ փառատոնին
257. Արվիդաս Բարիսաս, որը Լիտվայից ռեժիսոր է, վավերագրական ֆիլմ է նկարել Արցախում
262. Չեք հավատա, Բեդրոս Կիրկորով՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը: Լավ կլիներ՝ որդին էլ գնար հոր  հետքերով ;)

286. Սերգեյ Կոնոփլյով, Հարվարդի համալսարանից
274-276. Լիտվայից մի ամբողջ նկարահանող խումբ
277-281. Ուրուգվայից պատգամավորներ, որոնք Արցախ էին եկել 2012-ին, և ապագայում, համոզված եմ, նորից են այցելելու
282. Մաքվալա Քոնաշվիլի, Վրաստանից բանաստեղծուհի, որը 2012-ի հոկտեմբերի 16-19-ն այցելել է Արցախ՝ պոեզիայի միջազգային փառատոնին մասնակցելու, որին մասնակցում էին ավելի քան 40 բանաստեղծներ Գերմանիայից, Ռումինիայից, Սերբիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից ու Արցախից։
Հետաքրքիր է, որ վրացուհու այցելությունից հետո ադրբեջանական կայքերն ապատեղեկատվություն էին շրջանառել, որ վերջինս ներողություն է խնդրել ու «ցավում է, որ իր այցով վիրավորել է ադրբեջանցիներին»։ Փաստորեն, վրաց բանաստեղծուհուն ընդգրկելով սև ցուցակում՝ Ադրբեջանը հարված է հասցնում սեփական քարոզչությանը։ 
286. Սերգեյ Կոնոփլյով, Հարվարդի համալսարանից
287. Բրիտանացի լրագրող Ռասել Փոլարդը, որի հետ առիթ եմ ունեցել Երևանում տեսնվելու:

289. Կլոդ Նիկոլիե, տիեզերագնաց։ Ադրբեջանցիները չեն նշել՝ նա երբ է եղել Արցախում։ Ես իմ կողմից ավելացնեմ, որ 2012-ի սեպտեմբերի 16-ին հայտնի տիեզերագնացներ ՉարլզԴյուկն ու Կլոդ Նիկոլիեն մասնակցել են Արցախում ընթացող «Մարդն ու տիեզերքը» կոնֆերանսին։

290-293. "Авторевю" ռուսական ամսագրի լրագրողներ, որոնք Արցախում են եղել 2012-ի նոյեմբերի 5-ին։
302-319 Ջոն Հոփկինսի անվան համալսարանի դասախոսներ և ուսանողներ, որոնք, չնայած այն բանի, որ  2012-ից սկսած ԱՄՆ-ում Ադրբջանի դեսպանը քարոզներ է կարդում այս մարդկանց գլխին՝ Արցախ մի´ գնացեք, դրանք «մեր հողերն են», այնուհանդերձ 2013-ին այցելել են Արցախ։
320. Սիրով եմ նշում, ո աշխարհահռչակ Մոնսերաթ Կաբալիեն Ադրբեջանի սև ցուցակում 320-րդ հորիզոնականում է։ Տեսնես՝ միջազգային հանրությանն ինչ է ասելու Ադրբեջանը, եթե հանկարծ մի գեղեցիկ օր Կաբալիեն ցանկություն հայտնի համերգ տալ Բաքվում։ Հիշեցնեմ՝ վերջինս Արցախ էր ժամանել ­2013-ի հունիսին ։

323. Իրանից գործարար Էսմայիլ Հասսանզադեն, որն Արցախ է եկել 2012-ի հուլիսի 11-ին
325-335 Ավստրալիայից պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ուսանողներ, որոնց մեծ մասը հայ են։
Ի խորոց սրտի շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի ԱԳՆ-ին, որի այս ցուցակի շնորհիվ՝ ես ևս մեկ անգամ հպարտություն զգացի, թե ինչպիսի մարդիկ են այցելել Արցախ։ Այս ցուցակը զգալիորեն կօգնի նաև Արցախի տուրիզմի նախարարությանը՝ սեփական ցուցակները կազմելու հարցում։ 


Комментариев нет:

Отправить комментарий