понедельник, 5 августа 2013 г.

Ադրբեջանի պատասխանը ԼՂՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջին. Փաշազադեն ակտիվ է ՖԲ-ում


az azeri azerbaijani azerbaijan pashazade



Օրերս Արցախի արտաքին գործերի նախարարությունը գործի է դրել իրե ֆեյսբուքյան ու թվիթերյան պաշտոնական էջերը:  Ֆեյսբուքյան էջը կարճ ժամանակում մեծ թվով Like-եր հավաքեց: Ադրբեջանական կայքերը մի փոքր ուշացումով,այնուհանդերձ տեղեկացան այս բարի լուրի մասին, և սկսեցին բողոքարկել էջը (Report): Դա հանգեցրեց նրան, որ էջի հետևողների թիվն այսօր կտրուկ աճեց :)

 
Եվ ահա, ժամեր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքուր Փաշազադեն հանկարծ որոշում է հենց այսօր բացել ֆեյսբուքյան էջ: Այստեղ տեղադրված են Փաշազադեի մի քանի լուսանկարներ, որոնցից մեկում նա Հեյդար Ալիևի ձեռքն է սեղմում: :)


Համաձայն ադրբեջանական կայքերից մեկի տվյալների՝ «Փաշազադեի էջն այնքան ոգևորությամբ է ընդունվել, որ մի քանի ժամում ավելի քան 300 Like է հավաքել»: Հարգելիներս, իմ բլոգի ֆեյսբուքյան էջը, այն պարագայում, որ ես հանրային, հասարակական-քաղաքական ասպարեզում հայտնի մարդ չեմ, մի քանի ժամում ավելի քան 500 Like է հավաքել: :)



Այնուհանդերձ, ամենահետաքրքիրն այն է, որ էջը գրեթե չի հետաքրքրում ադրբեջանցի օգտատերերին: Դա ակնառու է, երբ տեսնում ես՝ բոլոր գրառումների ներքո հումորային մեկնաբանություն են թողել հայերը: 




Հիշեցնեմ, որ օրեր առաջ Փաշազադեն կոչ էր արել համայն ադրբեջանցիներին չմոռանալ Արցախի գոյության ու Արցախի խնդրի մասին: Փոխարենը, նա մոռացել է սոցցանցերում հայերի գոյության, ինչպես նաև էջին հետևող հմուտ աշխատակիցներ վարձելու մասին: ;)

Комментариев нет:

Отправить комментарий