вторник, 13 августа 2013 г.

Google Maps-ը կրկին դաժան է գտնվել Ադրբեջանի ու դրոշի նկատմամբ


az azerbaijan azeri baku google



Երեկվանից ադրբեջանական սոցցանցային էջերում քննարկումներ էին գնում, թե ինչու կրկին Google Maps-ը «Ադրբեջանի նկատմամբ անպատշաճ քայլ է թույլ տվել»։ Միգուցե, սա Google-ում աշխատող հայերի սադրանքն է։ J
Այս անգամ հայկական տեղանունների խնդիր չէ։ Բաքվի Դրոշի հրապարակի 3D պատկերում Ադրբեջանի դրոշը պատռված է պատկերված։ Ես արդեն տեղեկացրելէի ադրբեջանական դրոշի տխուր ճակատագրի մասին։ Չի բացառվում, որ դրոշն իրոք պատռված է եղել այդ պահին։

Այսօր արդեն պետական մակարդակով, մասնավորապես Ադրբեջանի Կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից կոչ են անում քաղաքացիներին՝ բողոքի նամակներ ուղարկել Google-ին։

Տես նաև՝ 

Ադրբեջանի դրոշը պարբերաբար պատռում են, ծաղրում են ու վարկաբեկում. տեսնես՝ ինչու՞…(ֆոտո/վիդեո)

Комментариев нет:

Отправить комментарий