пятница, 30 августа 2013 г.

Արթուր Ջանիբեկյանը գնել է Նարեկացու ձեռագիրն eBay-ից. այն շուտով Մատենադարանին կտրամադրվի

narekatsi armenian manuscript sold ebay



Ռուսաստանում Comedy Club Production (CCP) ընկերության գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը, իմանալով, որ eBay-ում վաճառքի է հանվել Նարեկացու ձեռագիրը, որի մեկնարկային գինը սահմանվել է 30,000 ԱՄՆ դոլար, անմիջապես կապվել է ձեռագրի սեփականատերերի հետ ու պայմանավորվել դադարեցնել աճուրդը, տեղեկացնում է «Հրապարակը»։ 
eBay առցանց աճուրդում վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը 10-15 օրից կլինի Մատենադարանում: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: «Պայմանավորվածություն կա, ամենաուշը 10-15 օրից հանդիսավոր միջոցառում կլինի և այն կփոխանցվի Մատենադարանին: Կարևորն այն է, որ ձեռագիրը փրկվել է»,- ասաց նա: 

Комментариев нет:

Отправить комментарий