воскресенье, 11 августа 2013 г.

Ադրբեջանցիները ծաղրում են սեփական բանակը ծաղրանկարներում (photo)




Ադրբեջանում պաշտպանության նախարարությունից ու բանակից դժգոհություններն աճում են: Դա ակնհայտ էր դեռևս մարտի 10-ին Բաքվի ցույցից, որտեղ ներկա էին նաև ոչ մարտական պայմաններում, անհայտ հանգամանքներում զոհված զինվորների հարազատներն ու ծնողները: Օրերս ադրբեջանցի օգատերերը կոչ էին անում կազմակերպել նմանատիպ երկրորդ ցույցը:
Երկրում մեծ թիվ են կազմում առողջական ծանր վիճակում՝ սրտի սուր անբավարարությամբ, տուբերկուլյոզով, հաշմանդամության աստիճանով զորակոչված երիտասարդների թիվը: Մամուլը սկսել է ավելի հաճախ լուսաբանել կաշառակերության դեպքերը ՊՆ և այլ պաշտպանական-անվտանգության համակարգերում: Այս ամենն արտացոլված է ադրբեջանցիների ձեռքով պատրաստված, համացանցում տարածում ստացած ծաղրանկարներում: Հեղինակները խոստանում են մոտ օրերս նոր աշխատանքներ տեղադրել:







Комментариев нет:

Отправить комментарий