среда, 28 августа 2013 г.

Մահացել է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմը (video)










Փարիզի արվարձանում 93 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսահայ նկարիչ Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան)։ Այդ մասին նկարչի ընտանիքը հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը։

Ժան Ժանսեմը ծնվել է 1920թ., Թուրքիայում։ 1922-ին Սեմերջյանների ընտանիքը փախել է Հունաստան։ 1931թ. հոր մահից հետո նա տեղափոխվել է Ֆրանսիա և հիմնավորվել Իսի լե Մուլինո փարիզյան արվարձանում, որտեղ էլ անցկացրել է իր ամբողջ կյանքը, գրում է ИТАР-ТАСС-ը։

2002թ. ապրիլին նկարիչը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին 34 կտավ է նվիրել, որոնցում պատկերված են ողբերգության տեսարաններ։ Նույն թվականի մայիսին Ժանսեմն ընտրվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրացի անդամ, պարգևատրվել Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանով։

«Հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար», ինչպես նաև 90-ամյա հոբելյանի կապակցությամբ Ժանսեմը 2010-ին արժանացել է Պատվո շքանշանի։








Комментариев нет:

Отправить комментарий