воскресенье, 8 сентября 2013 г.

Արցախի դրոշը՝ Ադրբեջան-Իսրայել ֆուտբոլային հանդիպման ժամանակ (ֆոտո)


az azeri azerbaijan artsakh karabakh



Սեպտեմբերի 7-ին Ռամաթ-Հանեում կայացած ԱԱ-2014-ի որակավորման փուլի Իսրայել-Ադրբեջան հանդիպման ժամանակ տրիբունաներում բարձրացվել է Արցախի դրոշը:

Ընդ որում, խաղի սկզբից մինչև վերջ այդ դրոշը չի իջեցվել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ դրոշը բարձրացնողները հրեա երկրպագուներն էին, սակայն ներկայումս դեռ բարդ է հստակ խոսել դրոշը բարձրացնողերի ինքնության մասին: 

Քանի որ այսօր կիրակի է, ադրբեջանական լրատվամիջոցները վաղվանից կսկսեն իրենց սպառնալիքները հրեաներին: :)



Հիշեցնենք, որ ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ու լեհական «Պիաստա»-ի խաղի ժամանակ ևս տրիբունաներում Արցախի դրոշն էր հայտնվել:

Комментариев нет:

Отправить комментарий