среда, 11 сентября 2013 г.

Էյսեբիոն, ֆուտբոլն ու Ադրբեջանի մեկնաբանությունները






Պորտուգալիայի ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ, հարձակվող Էյսեբիոն սեպտեմբերի 10-ին մեկնաբանել է այն հանգամանքը, որ իրեն համեմատում են Քրիշտիանու Ռոնալդուի հետ։
Նա ասել է, որ սխալ է համեմատել իր ու Ռոնալդոյի հեղինակած գնդակները, քանի որ ինքը խաղացել է 60 ֆուտբոլային հանդիպումներում՝ հեղինակելով 41 գնդակ, իսկ Ռոնալդոն ավելի քան 100 հանդիպում է անցկացրել, սակայն խաղացել է առավել թույլ հավաքականների հետ։ «Ես երբևէ չեմ խաղացել Լիխտենշտեյնի ու Ադրբեջանի նման մրցակիցների հետ, ուստի ինձ տխրեցնում են նման համեմատությունները»,-շեշտել է Էյսեբիոն։
Այսպիսով, ակնհայտ է, որ լեգենդար ֆուտբոլիստը բացասական երանգներով է ներկայացրել ինչպես Լիխտենշտեյնի, այնպես էլ Ադրբեջանի հավաքականներին։ Ուստի, հայկական լրատվամիջոցները մեջբերել են ֆուտբոլիստի այս խոսքերը՝ «Էյսեբիոն թերագնահատել է Ադրբեջանի հավաքականին» խորագրով, ինչն արտահայտում է ասվածի բովանդակությունը՝ միաժամանակ արդարեցված միջոց է տեղեկատվական պատերազմներում։

Իսկ ահա ադրբեջանական լրատվամիջոցներից մի քանիսը, գոնե լուրն անտեսեն, տեղադրել են այն՝ խեղաթյուրելով Էյսեբիոյի խոսքերն ու դրանց դրական երանգավորում տալով։
Խոսքը մասնավորապես Ադրբեջանի պետական քարոզչությունը ջատագող ԱՊԱ լրատվական գործակալության մասին է։ ԱՊԱ-ի նյութից հետևում է՝ իբր Էյսեբիոն ասել է՝ «Այն ժամանակ չկային նման հավաքականներ»։




Ադրբեջանական քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածքով կայքերն էլ այս կերպ են մեկնաբանել. «Էյսեբիոն նվաստացրել է Ռոնալդուին՝ Ադրբեջանի հավաքականի համար»՝ այնուհանդերձ տեքստում նշելով, որ Ադրբեջանի հավաքականը որպես թույլ թիմ է բնութագրված։


Ավելորդ մեկնաբանություններից խուսափելու համար՝ նայենք սկզբնաղբյուրը։
Record պարբերականում ասված է.




 “É um erro. Não há comparação. Eu joguei 60 jogos e marquei aqueles golos. Só agora, depois de tantos anos, outro vai marcando. Agora é mais fácil jogar com as outras equipas. Eu nunca joguei com Liechtenstein, nunca joguei com o Azerbaijão. É triste. Fico triste, porque não se pode fazer essa comparação”, afirma Eusébio.»



Թարգմանությունը.
«Այժմ ավելի հեշտ է խաղալ որոշ հավաքականների հետ։ Ես երբևէ չեմ խաղացել ո´չ Լիխտենշտեյնի, ո´չ Ադրբեջանի հավաքականների հետ։ Տխուր է՝ երբ համեմատում են»։


Եվ առահասարակ, եթե հետևենք տրամաբանությանն ու ֆուտբոլային վիճակագրությանը՝ Լիխտենշտեյնը թույլ թիմ է։ Ադրբեջանին ու Լիխտենշտեյնին մի նժարի վրա ներկայացնելով՝ Ադրբեջանի հավաքականը ոչ մի կերպ չի շահում դրանից։ J

Комментариев нет:

Отправить комментарий