понедельник, 16 сентября 2013 г.

Հայ ըմբիշը դարձավ աշխարհի չեմպիոն



armenia sports


Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանն առաջին գոտեմարտն ավարտեց հաղթանակով: 66 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնը 3:2 հաշվով առավելության հասավ ռումինացի Գեորգի Բուկուրիին:
ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ կիսաեզրափակիչում կարողացավ հաղթել Վրաստանը ներկայացնող ԼԵՎԱՆԿԵԼԵԿԽՍԱՇՎԻԼԻԻՆ և դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակիչ մարտում Դավիթը մրցեց կուբացի Լիվան Լոպեսի հետ: Մրցեց եւ հաղթեց կուբացի մրցակցին, իր գրագետ գործողություններով հայ ըմբիշը կարողացավ հարկավոր միավորներ վաստակել եւ նվաճել այդքան ցանկալի տիտղոսը:

11 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը աշխարհի չեմպիոն ունեցավ:

Комментариев нет:

Отправить комментарий