среда, 18 сентября 2013 г.

Ադրբեջանում նախընտրական շրջանում ձերբակալել են լրագրողի՝ կասկածելի պայմաններում



Սեպտեմբերի 17-ին, համաձայն ադրբեջանական կայքերի ու բլոգերի հրապարակումների, ձերբակալվել է Bizim Yol թերթի աշխատակից և Moderator.az լրատվակայքի խմբագիր, իրավապաշտպան Փարվիզ  Հաշիմլին:







Երեկոյան ժամերին Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցներն արդեն խուզարկություն են կատարել Moderator.Az լրատվակայքի խմբագրությունում: Խուզարկության աշխատանքներ են ընթացել նաև  Bizim Yol թերթի խմբագրությունում:


Ըստ նախնական տեղեկությունների՝ լրագրողին ներկայացվել են մեղադրանքներ՝ մաքսանենգության և զենքի ապօրինի պահման հոդվածներով: 


Ադրբեջանի կայքերից մեկը կասկածելի ու անհասկանալի տվյալ է հաղորդում. «Թերթը ֆինանսավորվում էր Քելբաջարի շրջանի պաշտոնյաների կողմից», իսկ մեկ այլ լրատվամիջոց գրում է. «թերթը մոտ էր կանգնած պետական կառույցներին»:
Տարօրինակ է, որ իշխանությանը մոտ կանգնած թերթի աշխատակցին ձերբակալում են, ավելի քան տարօրինակ է, որ «իշխանությանը մոտ կանգնած» հորջորջվող թերթում պարբերաբար լույս են տեսնում ընդդիմությանը վերաբերող, բանակում տիրող ներքին խնդիրների, անասունների վարակված միսը զինծառայողների տալու, Շամխորի կորպուսում տիրող կաշառակերության մասին հրապարակումներ:


Հիշեցնենք, որ Ադրբեջանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որն արդեն իսկ ընթանում է խախտումներով: Լրագրողի ձերբակալությունն այս ամենի ֆոնին դժվար թե Ադրբեջանի միջազգային վարկանիշին օգուտ լինի:

Комментариев нет:

Отправить комментарий