четверг, 19 сентября 2013 г.

Փաշազազեն հայերին հրավիրում է Ադրբեջան՝ «նախանձելու»




Բավականին հաճախ Ադրբեջանի քաղաքական-հասարակական անձանց հայտարարությունները՝ Հայաստանի ու հայերի վերաբերյալ, հակասում են միմյանց։
Իր նախընտրական ելույթներում Իլհամ Ալիևը հայերին բնորոշում է «թշնամի», «հակառակորդ», «արյունարբու», հավաստիացնում, որ քիչ է մնացել՝ «շուտով հասնելու են Երևան ու Զանգեզուր՝ Ադրբեջանի պատմական հողեր, հետ գրավեն դրանք»։ 

Եվ ահա այս ամենի ֆոնին Փաշազադեն հայտարարում է՝ բնավ դեմ չէ, որ հայերը գան Ադրբեջան։ «Ադրբեջանում շատերն ասում են՝ չի կարելի հայերին թողնել մեր երկիր, ես կասեմ՝ թող գան, տեսնեն առաջընթացն ու իմանան ճշմարտությունը։ Ես մասնակցել եմ Հայաստանում կայացած կոնֆերանսին։ Այնտեղ չկա ոչ մի զարգացում, բոլորը հին շենքեր են, սովետական մեքենաներ…»,_հավաստիացրել է Կովկասյան մուսուլմանների առաջնորդը։



Փաշազադեն հավանաբար չի նկատել մի ամբողջ Հյուսիսային պողոտան։ Ինչ վերաբերում է մեքենաներին, հրավիրում եմ մեր բակ, եթե մի սովետական մեքենա գտնի, խոստանում եմ մեկնել Ադրբեջան։ J



Եթե լուրջ, ապա ակնհայտ է՝ Փաշազադեն կրկնում է Ադրբեջանի պետական հակահայ քարոզչության թեզերը։ Առաջընթաց ապրող երկրում դժվար թե կրոնական առաջնորդն այդքան մխրճված լիներ քաղաքականության մեջ, ավելին՝ լիներ գործող նախագահի երկրպագու, կոչ աներ Իլհամ Ալիևին ընտրելու։ Ցիտում եմ. «Ես՝ որպես հավատացյալ, հպարտանում եմ, որ ունենք Իլհամ Ալիևի նման նախագահ, Աստված մեզ Իլհամ Ալիևին է ուղարկել»։



Համանման մտքերից հետո դժվար թե Փաշազադեն հայերին բարի նպատակով հրավիրեր Ադրբեջան։ Նրա մոտ նույնիսկ չի ստացվում «բարի սամարացի» խաղալը։ 

Տես նաև՝

Ադրբեջանի պատասխանը ԼՂՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջին. Փաշազադեն ակտիվ է ՖԲ-ում

Комментариев нет:

Отправить комментарий