среда, 11 сентября 2013 г.

Բաքվում հայերեն ցուցանակ՝ «Պահպանեք մաքրություն, փակել դուռը» (ֆոտո)




Ադրբեջանական սոցցանցային ակտիվ խմբերից մեկում րոպեներ առաջ տեղադրվել է մի լուսանկար։ Համաձայն մեկնաբանությանը՝ այն գտել են Բաքվում։ Վրան ադրբեջաներեն, ապա հայերեն՝ հայատառ, գրված է «Պահպանեք մաքրություն, փակել դուռը»։
Դրանից առաջ, փոքր չափի տառերով ադրբեջաներեն գրված է. «Չհասկացողների համար՝ հայերենով»
Դեռևս պարզ չէ՝ հեղինակը հայ է, թե պարզապես հայերենին քիչ թե շատ տիրապետող ադրբեջանցի։  Էջի ադմինի վկայությամբ՝ լուսանկարն իրենց է ուղարկել Բաքվից, Hafiz A. անունով ոմն քաղաքացի։

Պարզ չէ նաև՝ որտեղ է փակցված եղել գրությունը։ 

Ամենայն հավանականությամբ, Գուգլի թարգմանության արդյունք է, գրողն էլ նպատակ է ունեցել ևս մեկ անգամ ուշադրություն գրավել մաքրությունը պահպանելու վրա։ 

Комментариев нет:

Отправить комментарий