понедельник, 23 сентября 2013 г.

Հայկական կիբեր բանակը հայտնի է դառնում միջազգային ասպարեզում. McAfee-ի անդրադարձը








Հայկական կիբեր բանակը՝ Armenian Cyber Army-ն, հայտնի է դառնում: Հայ հաքերների խմբավորման մասին տեղեկությունը տեղ է գտել McAfee-ի՝ 2013-ի զեկույցում:

Ցիտում եմ.

Armenian Cyber Army: The Turks failure to admit the 1915 Armenian genocide is the main motive for the attacks
launched by this group. In February they defaced some Azerbaijani web sites
Թարգմանաբար.
 Հայկական Կիբեր Բանակ: Թուրքերի սխալը՝ 1915-ի Հայոց ցեղասպանությունն ընդունելու,  այս խմբի կողմից հարձակումների հիմնական շարժառիթն է: Փետրվարին նրանք խափանել են մի քանի ադրբեջանական կայքեր:
Ուշադրություն դարձրեք ևս մի դրական հանգամանքի. Հայոց Ցեղասպանություն արտահայտությունը հիշատակվում է ուղիղ, առանց չակերտների, մինչդեռ կարող էին ասենք գրել <ջարդեր>, <կոտորած>: 

Նշենք, որ Mcafee-ին (կենտրոնական գրասենյակը` Սանտա-Կլարա, ԱՄՆ) հանդիսանում է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություն: Mcafee-ին ներկայացնում է անվտանգության ժամանակակից և նորարարական ծրագրային լուծումներ, սարքավորումներ և ծառայություններ որոնք ամբողջ աշխարհում ապահովում են առևտրային, պետական և այլ կազակեպությունների համակարգչային համակարգերի և ցանցերի անվտանգությունը: Ընկերությունը հիմնադրվել է 1987թ.-ին: 2010թ.-ի օգոստոս ամսին միկոպրոցեսորների արտադրության համաշխարհային առաջատար Intel ընկերությունը 7.68 միլիարդ դոլարով ձեռք է բերել Mcafee-ն:

Այնուհանդերձ, բավականին սեղմ տեղեկություն է ներկայացված: Հայկական կիբեր բանակը շատ ավելի լայն գործունեություն է ծավալել: Հենց երեկ՝ սեպտեմբերի 21-ին, խափանվել է 3 ադրբեջանական կայք: 
McAfee-ի զեկույցում՝ Հայկական կիբեր բանակին վերաբերող տողերում, հղում է տրված ֆրանսահայերի հեղինակավոր Nouvelles d'Arménie թերթի հրապարակմանը: Կարող ենք եզրակացնել, որ զեկույցի հեղինակին այլ աղբյուր հասանելի չի եղել: Միգուցե անհրաժեշտություն է, որ մենք առավել հաճախ գրենք անգլերեն:

Հ.Գ. Ադրբեջանի կիբեր հարձակումների մասին անդրադարձներ չկան զեկույցում, կա Թուրքիայի կիբեր բանակի մասին երկտող:

Տես նաև՝

Հայկական կիբեր բանակը շնորհավորում է Անկախության տոնը. ադրբեջանական խափանված կայքեր


Արցախի ազատագրման 22-ամյակը շնորհավորում է Armenian Cyber Army-ն. խափանված կայքերի ցուցակը

 

Հայ հաքերները շնորհավորում են Ադրբեջանի մայիսի 9-ը ;) 

Հայ հաքերները «շնորհավորել» են Ադրբեջանի անկախության տոնը...

 

Ֆեյսբուքյան «դիվադադար թուրքական վիրուսն» ու թուրք-ադրբեջանական կոտրված կայքերը

Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական կայքեր՝ Սումգայիթի ջարդերի օրվա կապակցությամբ...

 

Armenian Cyber Army hacked Azerbaijani websites. Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը՝ 10 կոտրած ադրբեջանական կայքեր

 





Комментариев нет:

Отправить комментарий