среда, 18 сентября 2013 г.

Ադրբեջանը դժգոհ է.«Թուրքիայի ձայնը» շոուին Sari Gelin հայկական երգն ադրբեջանական չի անվանվել









Սեպտեմբերի 16-ին թուրքական Star TV հեռուստաալիքով՝ O ses Türkiye-«Թուրքիայի ձայնը»-The Voice of Turkey հայտնի հեռուստաշոու-մրցույթի ժամանակ Ռիդվան Չելենք անունով մի երիտասարդ ժյուրիի համար կատարել է տարածաշրջանում կռվախնձոր դարձած Sari Gelin-հայկական ծագում ունեցող «Սարի աղջիկ» երգը: Ժյուրիի բոլոր 4 անդամներն էլ հավանել են երիտասարդին ու շրջվել:
Ադրբեջանցիների աչքից չի վրիպել, որ երգի ներկայացման ժամանակ տողատակում գրվել է ոչ թե «ադրբեջանական ազգային երգ», այլ Anonim-Անհայտ հեղինակի: Ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները, լուսաբանելով թուրքերից հերթական «խորը հիասթափությունը», սրտնեղում են՝ մի՞թե որևէ մեկի մտքով, նույնիսկ դահլիճից, չանցավ բարձրաձայնել, որ երգն «ադրբեջանական է»: :)


Ինչպես ցույց են տալիս միմյանց հաջորդող դեպքերը, Թուրքիայում դեռևս ոչ ոքի մտքով չի անցել Sari Gelin-ն ադրբեջանական հռչակելու: Մի կողմ թողնելով երգի հայկական ծագման փաստը, կարևորենք, որ երգը բացահայտ սեպ է խրում թուրք-ադրբեջանական հարաբերություններում, այլապես Ադրբեջանում առաջատար կայքերի լրահոսում այսպիսի նյութ չէր հայտնվի: 



Ադրբեջանցիներին հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ՝ 2012-ին, նույն հեռուստաշոուի ժամանակ Sari Gelin երգը կատարել էր Ֆիդան Հուսեյնովան:




Երգը հնչել էր նույն տարում նաև Դերյա Ավջըի կատարմամբ:


Ինչպես ցույց են տալիս սքրինշոթերը, երկու դեպքում էլ երգը նշված է Ադրբեջանին ոչ հաճելի՝ Anonim տարբերակով:



Թուրքերի մի մասը երգը համարում է հայկական, մյուս մասը՝ թուրքական, բայց ոչ երբեք ադրբեջանական, կա նաև երգի պարսկերեն տարբերակը: 


Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին, հայտնի է դարձել, որ հանրահայտ թուրք երգչուհի Սեզեն Աքսուն պաշտպանել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» դաշինքին: 
Instagram-ի իր էջում Աքսուն լուսանկար է տեղադրել ընդդիմադիրների կազմակերպած վերջին ցույցից՝ մեկնաբանելով հետևյալ կերպ. «Ադրբեջանում ճիշտ նույն իրադարձություններն են, ինչպես և Թաքսիմում էին: Աջակցում եմ եղբայրներիս: Բրավո, ընդդիմությու՛ն»: 



Ադրբեջանական լրատվակայքերը, ելքեր փնտրելով եգչուհու արտահայտած մտքերն արդարեցնելու համար, հիշեցնում են, թե ինչպես շուրջ մեկ տարի առաջ նա հայերեն կատարել էր «Սարի գելին» երգը, որն ադրբեջանցիներին իհարկե համարում են իրենց «ազգային երգը»:


Ինչ վերաբերում է «Սարը գելին» երգին, ապա այն հայկական ազգային «Սարի աղջիկ» կամ «Վարդ սիրեցի» երգն է, հանդիպում է մի քանի տարբերակներով: Աղմկահարույց էր, երբ շուրջ երկու տարի առաջ թուրքական Kanal D հեռուստաալիքին հյուրընկալված արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն համաձայնել է «Սարի աղջիկ» երգը (թուրքերն ու ադրբեջանցիներն այն հնչեցնում են «Սարը գելին կամ գյալին» («Շիկահեր հարսը»)) հայկական լինելու մասին հաղորդավարի հիշեցման հետ. ավելին`ձայնակցել երգչին: Նման քայլը դուր չի եկել ադրբեջանցիներին, որոնք Դավութօղլուին մեղադրել են «ադրբեջանական մշակույթն անտեսելու մեջ»:

Տես նաև՝


Հայերեն «Սարի գելին» երգած թուրք երգչուհին Ադրբեջանի ընդդիմության կողմն է(video)

 

Armenian Folk Song Սարի աղջիկ Sarı Gelin — Nilüfer Akbal

 



Комментариев нет:

Отправить комментарий