понедельник, 23 сентября 2013 г.

Ալիևը ոչինչ չարեց «Ղարաբաղը վերադարձնելու համար». Ադրբեջանի ընդդիմադիր թեկնածու (video)





Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ադրբեջանում կայացել է «Ազգային խորհուրդ» ընդդիմադիր դաշինքի ու դրա թեկնածու Ջամիլ Հասանլիի ցույցը: 
Ցույցի ընթացքում թեկնածուն, ինչպես սպասվում էր, քննադատել է գործող վարչակազմը, խոստացել, որ իր՝ իշխանության գալու դեպքում Ադրբեջանում առկա խնդիրները կլուծվեն՝ շեշտելով. «20 տարվա ընթացքում Իլհամ Ալիևը ոչ մի քայլ չի ձեռնարկել Ղարաբաղը վերադարձնելու ուղղությամբ»:
Այսպիսով, կարող ենք եզրակացնել.
ա. Ով էլ որ լինի Ադրբեջանի նախագահի պաշտոնում, Արցախը «հետ գրավելու» գաղափարից չի հրաժարվելու
բ. Ով էլ որ լինի Ադրբեջանի նախագահի պաշտոնում, Արցախը «հետ գրավելու» գաղափարը քարոզվելու է
գ.   Արցախը «հետ գրավելու»  քարոզչությունը նախընտրական շրջանում ոչ միայն Իլհամ Ալիևի, այլև ընդդիմության նախընտրական արշավի հիմքում է:

Այնուհանդերձ, Ադրբեջանի նախընտրական շրջանում, ինչպես և ընտրության օրն ու առհասարակ ընդդիմության և իշխանության տարաձայնությունները և դրանցից բխող հանգամանքները լուսաբանելը մեր շահերի շրջանակներում է:
 

Комментариев нет:

Отправить комментарий