четверг, 31 октября 2013 г.

Ադրբեջանում բլոգգերին ցանկանում են ազատազրկել 10 տարով




Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանում դատախազն առաջարկել է բլոգգեր Ռաշադ Ռամազանովին ազատազրկել 10 գարով։ Պաշտպանվող կողմը ելույթ է ունենալու նոյեմբերի 13-ին։  


Նկատենք, որ Ռամազանովի գործով դատալսումներն ընթանում են Բաքվի՝ ծանր հանցագործությունների գծով դատարանում։ Նրան մեղադրում են թմրանյութեր  ապօրինի պահելու և վաճառելու համար։ Ոստիկանությունը վկայում է՝ բլոգգերի տանը 9 գրամ հերոին են հայտնաբերել։


Նկատենք, որ Ռամազանովը հայտնի է Իլհամ Ալիևին ու կառավարությանն ուղղված սուր քննադատություններով։ Նա կտրականապես հերքում է իր մեղավորությունը՝ հայտարարելով՝ թմրանյութերը քաղաքական նկատառումներից ելնելով գցել են իր մոտ։



Rashad Heqiqet Ağaaddin մականունով այս բլոգգերը Facebook-ում մշտապես կոչեր էր անում խոսքի ազատության և մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ։ Նա իր ֆեյսբուքյան գրառումներում Ալիևյան վարչակարգն անվանում էր «դիվական» ու հեգնում Ալիևի երրորդ պաշտոնավարումը։

Комментариев нет:

Отправить комментарий