четверг, 17 октября 2013 г.

Ադրբեջանի հավաքականն 88-ն է, և ֆուտբոլիստների գումարը չի վճարում




Ինչպես գրում է Թուրքագիտական պորտալը, ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը 2013 թվականի հոկտեմբերի 17-իդ դրությամբ, որում մեր ընտրանին առաջադիմել է 17 հորիզոնականով։ Ներկայումս Հայաստանի ընտրանին 687 միավորով 38-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, իսկ թուրքերը 670 միավորով 40-րդն են։




Ադրբեջանի հավաքականը, ըստ նույն աղբյուրի, 88-րդ հորիզոնականում է։ Բացի այդ, ինչպես վկայում է հավաքականի մարզիչ Միքայիլ Նարիմանօղլին վկայել է՝ իրենց AFFA-ն՝ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան, այդպես էլ չի վճարել խոստացված գումարը՝ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը ոչ ոքի ավարտելու համար։ Մինչդեռ ադրբեջանցի ֆուտբոլիստներին կլորիկ պարգև էին խոստացել :) ;)

Комментариев нет:

Отправить комментарий