понедельник, 14 октября 2013 г.

Ռուս ֆուտբոլասերներին Բաքվում հարցաքննում են.«արդյոք հայերի հետ կապ ունեն»








Հոկտեմբերի 13-ին՝ ուշ երեկոյան, ռուսական սպորտային լրատվակայքերը հաղորդել են, որ Բաքվի ՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում ՌԴ ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին ստիպում են պատասխանել Հայաստանի ու հայերի հետ փոխառնչություն ունենալու թեմային վերաբերող հարցերի: 


Օրինակ՝ «Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան»,  «Ինչո՞վ եք զբաղվում կյանքում», «Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում եղած ժամանակ»,  «Ի՞նչ կապեր ունեք Հայաստանի հետ»:


Հարցաքննման են ենթարկվում մասնավորապես այն ռուս երկրպագուները, որոնց անձնագրերում նշված է Հայաստան կատարած այցի մասին: Այդպիսի մի ռուս ֆուտբոլասերի հարցաքննումից հետո նույնիսկ լուսանկարել են, որից հետո միայն բաց են թողել:


Նշեմ, որ համանման հարցաքննում, առավել ևս լուսանկարում կատարելու համար պետք է լուրջ հիմքեր  լինեն, այլապես սա օրենքից դուրս է:


Հիշեցնեմ, որ Ռուսաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ին:

Комментариев нет:

Отправить комментарий