среда, 16 октября 2013 г.

Ադրբեջանում դադարեցրել են Հեյդար Ալիևի մասին ֆիլմի նկարահանումները





Ադրբեջանում հայտնի կինոռեժիսոր Ռամիզ Ֆաթալիևը բողոքել է, որ Մշակույթի ու տուրիզմի նախարարությունը կասեցրել է Հեյդար Ալիևի մասին ֆիլմի նկարահանումները։ Ռեժիսորը վկայում է, որ իրենց ոչինչ չեն ասել պատճառների մասին։


Պատճառները թերևս կամ ֆինանսների բացակայությունն է կամ ցույցերով և ԱՄՆ-ի հետ ընտրություններից հետո ի  հայտ եկած լուրջ խնդիրներով լի երկրում այս ժամանակահատվածում նման ֆիլմի ոչ նպատակահարմար լինելը։


Բացի այդ, միգուցե պատճառներից մեկն ընդդիմադիրների նախկին թեկնածու, կինոռեժիսոր Ռուսթամ Իբրահիմբեկովի հետ ունեցած կապերն են։ Ֆաթալիևը ժամանակին դասավանդում էր Իբրահիմբեկովի՝ կինոյի միջազգային դպրոցում։



Նշեմ նաև, որ Ֆաթալիևը հակահայ քարոզչության տարրերով մի շարք ֆիլմերի ու սցենարների հեղինակ է, ժամանակին եղել է պատգամավոր ու ղեկավարել ադրբեջանցիների հնարած «Խոջալուի ցեղասպանության» հետաքննության հանձնաժողովը։

Комментариев нет:

Отправить комментарий