четверг, 17 октября 2013 г.

Բաքվի մետրոյում արգելել են ընդդիմադիր թերթեր կարդալ




«Ազադլըգ» թերթի վկայությամբ այսօր առավոտվանից Բաքվի մետրոյի բոլոր կայարաններում արգելք է դրվել 4 քիչ թե շատ ընդդիմադիր թերթր կարդալու ու դրանցով մետրո մուտք գործելու վրա։ Դրանք են «Ազադլըգ», «Մուսավաթ», «Բիզիմ Յոլ», «Գյունդեմ»։


Պաշտոնական աղբյուրներն անշուշտ հերքում են այս փաստը։ Որոշ ժամանակ անց պարզ կլինի իրական պատկերը։


Այնուհանդերձ, հետաքրքիր է՝ ինչպես են իմանալու՝ մետրո մտնող անձի մոտը կա նման թերթեր, թե ոչ, խուզարկելու՞ են բոլորին։ Եվ հետո, եթե ասենք գտան, ապա տուգա՞նք է վճարվելու, եթե այո, ապա որքա՞ն։ Կա համապատասխան օրե՞նք։

Չի բացառվում, որ «Ազադլըգ»-ը չափազանցրել է, սակայն տեսականորեն նման բան հնարավոր է։




Հիշեցնեմ, որ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս իրենց զեկույցներում կոշտ գնահատական են տվել Ադրբեջանում խոսքի ազատության դեմ պետական մակարդակով իրականացվող գործողություններին։ Չնայած դրան՝ Ադրբեջանի իշխանություններն ու պատկան մարմինները հաճախակի դատական հայցերով են հանդես գալիս ընդդիմադիր դիրքորոշմամբ մամուլի, մասնավորապես՝ «Ազադլըգ»-ի դեմ։ Դատավճիռների հետևանքով իհարկե լրատվամիջոցը հարկադրված է լինում կլորիկ գումարի չափով տուգանք վճարել՝ իրականությունը գրելու դիմաց։ 

Комментариев нет:

Отправить комментарий