четверг, 24 октября 2013 г.

Ադրբեջանական կայք են կոտրել. «զոհը» Կովկասի մուսուլմանների վարչության կայքն է



Ինչպես հաղորդում են Կովկասի մուսուլմանների վարչության մամուլի ծառայությունից, http://www.qafqazislam.com պաշտոնական կայքը կոտրել են անհայտ հաքերներ։ Ըստ աղբյուրի՝ կայքի ստեղծումից ի վեր սա ամենալուրջ խափանումն է։

Դեռևս չեն հայտնում, թե ովքեր են կասկածվում կայքը կոտրելու հարցում։

Հիշեցնենք, որ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահն Ալլահշյուքուր Փաշազադեն է։

Комментариев нет:

Отправить комментарий