понедельник, 7 октября 2013 г.

«Հայի ու Հայաստանի» շահարկումն Ադրբեջանի նախընտրական արշավում




Ինչպես նախապես արդեն տեղեկացրել էի՝ Ադրբեջանում թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր նախընտրական քարոզչության անքակտելի մասնիկ է «Ղարաբաղն ադրբեջանական հող է, և ընտրվելու դեպքում այն հետ է վերադարձվելու» նշանաբանը։ Պարզապես այս միտքը տարբեր մոտեցումներով ու տարբեր դիտակետերով է ձևակերպվում։


Հոկտեմբերի 5-ին եզրափակիչ 9-րդ հեռուստաբանավեճի ժամանակ «Արդարություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Իլյաս Իսմայիլովը վերջապես ներկա  է եղել։ Նա «Ղարաբաղյան հակամարտությունը» որակել է երկրի ամենաառաջնահերթ խնդիր` հավաստիացնելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող լուծում տալ հակամարտությանը, քանի որ իրավասություն չունի իրավական ոլորտի որոշումներ ընդունել, ուստի Ադրբեջանն ինքը պետք է մոբիլիզացնի ռեսուրսներն ու ամուր կամք դրսևորի հակամարտության լուծման հարցում»։ Այս խոսքերը լիովին արտացոլում են Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի դրույթները. ԵԱՀԿ Մինսկի խմբից դժգոհում էր դեռևս Հեյդար Ալիևը, ապա դժգոհությունները սրվեցին Իլհամ Ալիևի կառավարման օրոք։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի համար նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը խոչընդոտ է «հակամարտության լուծման ճանապարհին»։ 


Ընդդիմության՝ «Ազգային խորհուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին նկատել է, որ Իլհամ Ալիևի բացակայությունից իրենք մեծ բան չեն կորցնում, քանի որ Իլհամը «ինտելեկտով շատ չի տարբերվում բանավեճին իր կողմից ուղարկված մարդկանցից»։


Այս արտահայտությունը խոցել է «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիևին, որը, որպես պատասխան վիրավորանք, Հասանլիին անվանել է «հայի աներ»։ :) 
Հասանլին չի ընկրկել՝ հիշեցնելով, որ դեռևս 1996-ին Գաջիևին ձերբակալել են այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր՝ Հեյդար Ալիևի մայրը հայ է։
Դրանից հետո Գաջիևը կարմրել է ու լռել։ J


Ահա այսպիսի նախընտրական կրքեր են հարևան Ադրբեջանում։


Հավելեմ, որ Հեյդար Ալիևի՝ հայ լինելու և այս կամ այն թեկնածուին հայկական արմատներ վերագրելու թեման Ադրբեջանում ասպարեզ է իջնում հենց նախընտրական շրջանում։ Այս ընտրությունները բացառություն չեն։


Հիշեցնեմ, որ դեռևս հուլիսի 8-ին Ադրբեջանի ընդդիմության հավանական թեկնածու Ռուսթամ Իբրահիմբեկովը, որը հայտնի է Արցախի ու հայերի թեմային ավելի նուրբ մոտեցումներով, սակայն, ըստ էության, մյուսներից չտարբերվող, շեշտել էր՝ «Հայերը բանիմաց ու խելացի ազգ են»՝ կոչ անելով հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։



Ընդդիմադիր ուժերին այս կամ այն կերպ վատաբանելու նպատակով իշխանամետ կայքերը լուրեր էին տարածել, որ Ադրբեջանի ընդդիմադիր խմբավորումների առաջնորդները հանդիպում ու քննարկում են ունեցել Թիֆլիսում՝ հայազգի գործարարին պատկանող հյուրանոցում։ 


Комментариев нет:

Отправить комментарий