среда, 9 октября 2013 г.

Նախիջևանում ևս կոպիտ ընտրախախտումներ են գրանցվել




«Թուրան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Նախիջևանում ընտրախախտումներ են գրանցվել։


Մասնավորապես Ռովշան Բագիրովին ու նրա հրազատներին զգուշացրել են՝ եթե չհրաժարվի դիտորդական առաքելությունից, նրան «կպատժեն»։ Վերջինս «Ժողովրդավարության ու զարգացման ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի դիտորդ է։


Բացի այդ, Նեհրամ գյուղի բնակիչ, ընդդիմադիր Բագիրզադեին ու իր ընտանիքին թույլ չեն տալիս քվեարկել։ Նրա ու իր ընտանիքի անդամների անունները նույնիսկ չեն ընդգրկել ընտրացուցակներում։


Տեղացիները հայտնում են նաև, որ 1,2,3,4 ընտրատարածքներում «կարուսելի» սկզբունքով են քվեարկում։ 

Комментариев нет:

Отправить комментарий