среда, 9 октября 2013 г.

Ադրբեջանում արդեն հայտնում են զանգվածային ընտրախախտումների մասին





Ադրբեջանում դեռ մի քանի ժամ է, ինչ մեկնարկել են նախագահական ընտրությունները, և արդեն լուրջ ընտրախախտումներ են գրանցվել։
«Ազգային խորհուրդ» ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի շտաբից հայտնում են, որ Ջեբրայիլ-Ղուբաթլուի շրջանի 46-րդ ընտրատարածքում դիտորդները գրանցել են ընտրատեղամասի բացվելուց առաջ մեծ քանակի ընտրաթերթիկների լցոնում, իսկ Խաչմազի շրջանի 55-րդ ընտրատարածքում պետական հաստատությունների աշխատակիցներին բերում են տեղամաս ու ստիպում քվեարկել։

Նշենք նաև, որ Խոջավենդի շրջանի ընտրատեղամասում արգելել են «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարություն ուսուցում» կենտրոնի մի շարք դիտորդների մուտքը, մինչդեռ օրենքով սահմանված կարգով նրանք իրավասու են ներկա լինել և հետևել ընտրությունների ընթացքին։ Խաթաիի շրջանում էլ Ջամիլ Հասանլիի դիտորդներին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս անհայտ պատճառներով։

Հավելեմ, որ ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է հոկտեմբերի 12-ին՝ 16։00-18։00, Յասամալի շրջանում հանրահավաք անցկացնելու մասին։ 

Комментариев нет:

Отправить комментарий