среда, 9 октября 2013 г.

Ադրբեջանի ընդդիմադիր թեկնածուն Արցախն անվանել է «վիճելի տարածք»

hasanli camil azerbaijan azerbaijani elections



Երեկ Ադրբեջանում ըստ օրենքի լռության օր էր՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, ինչը ենթադրում է արգելք ոչ միայն քարոզչության, այլև հակաքարոզչության համար։ J


Այնուհանդերձ, ինչպես սպասվում էր, Ադրբեջանում ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի դեմ հակաքարոզչություն գրանցվեց։ Իշխանության թելը թելող կայքերից մեկը ներկայացրել էր The Guardian բրիտանական պարբերականում Հասանլիի տեսակետն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, որտեղ Հասանլին Արցախն անվանել էր ոչ թե ադրբեջանական պետական քարոզչության համաձայն «օկուպացված», այլ «վիճելի տարածք»՝ կողմ լինելով հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծումներին։ Բացի այդ, ընտրությունների նախօրեին Հասանլին միջազգային կազմակերպությունների դիտորդների հետ զրուցելիս քննադատել է «Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը հայերի դեմ»։


Հիշեցնենք, որ Ռուսթամ Իբրահիմբեկովը ոչ վաղ անցյալում գրեթե նույնանման մտքեր էր արահայտել։ 




Պարզ է մի բան. Հասանլին փորձում է նախ հակադրվել Ալիևի քարոզչական հիմնադրույթներին, թարմ, մասամբ էլ Արևմուտքին ականջին հաճելի մոտեցումներ առաջարկել, խոցել իշխող վարչակազմի թույլ կողմերը, այդ թվում՝ հայերի դեմ ուղղված դատարկ հռետորաբանությունն ընտրությունների նախօրեին, ինչը բնական է։ Նույնքան էլ բնական է, որ իշխանամետ շրջանակներում էլ փորձում են օգտագործել շահարկման թեմա հանդիսացող Արցախյան հակամարտության վերաբերյալ Հասանլիի խոսքերն այնպես, ինչպես բխում է իրենց շահերից։ Զարմանալի ոչինչ չկա։ Միայն պետք է հստակ գիտակցել՝ երկու կողմն էլ ըստ էության չի հրաժարվում Արցախից և չի հանձնում այն հայերին J Եվ առհասարակ, ըստ իս՝ եթե ինչ-որ հրաշքով Հասանլին դառնա նախագահ, Ալիևյան ագրեսիվ հակահայ հռետորաբանությունը որդեգրելու է մասնակի կամ ամբողջովին։ 

Комментариев нет:

Отправить комментарий