суббота, 12 октября 2013 г.

Ընտրությունների կեղծման լուսանկարը՝ պատահաբար Ադրբեջանի պաշտոնաթերթում (photo)





Ադրբեջանական «Հալք» պաշտոնաթերթում հոկտեմբերի 10-ին հրապարակումներից մեկին կից լույս է տեսել մի լուսանկար՝ Սումգայիթում հոկտեմբերի 9-ին նախագահական ընտրության գործընթացի թեմայով: Լուսանկարում քվեարկող անհայտ տղամարդը փորձում է քվեատուփի մեջ նետել քվեաթերթիկներից մեկը՝ միևնույն ժամանակ ձեռքին ունենալով համանման ևս 1-2 կամ ավել քվեաթերթիկ: Սա օրենքի կոպիտ խախտում է: Ընդ որում, նրա կողքին կանգնած մեկ այլ ընտրող՝ միջին տարիքի տղամարդ, ուշադիր հետևում է, թե ինչպես են քվեաթերթիկները հերթով հայտնվելու քվեատուփում:



Հետաքրքիր է այն հանգամանքը, որ «Հալք» պաշտոնաթերթն արդեն  ջնջել է լուսանկարն իր էլեկտրոնային տարբերակից՝ կայքից: Այլ մեկնաբանություններ դեռևս չեն հնչել:


Հիշեցնենք, որ Ադրբեջանում ընտրություններն անցել են լուրջ խախտումներով: Դրա մասի  են վկայում մեծ քանակությամբ լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաև միջազգային դիտորդների տեսակետներն ու զեկույցները:

Տես նաև՝

100% ներկայություն և 100% ձայն Իլհամին՝ Ադրբեջանի սահմանամերձ շրջանի 3 ընտրատեղամասում 

 

Ադրբեջանի նախագահի թեկնածու. ինչ-որ մեկը քվեարկել էր կնոջս փոխարեն

 

Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում հրամայել են արագ լցոնել

Ադրբեջանցի տատիկը 2 անգամ քվեարկում է տարբեր ընտրատեղամասերում (video)

 

Նախիջևանում ևս կոպիտ ընտրախախտումներ են գրանցվել 

Հերթական լցոնման դեպքն Ադրբեջանի ընտրություններում (video) 

Լցոնված քվեաթերթիկ և 6 քվեաթերթիկով ընտրողն Ադրբեջանում (photo)

Ադրբեջանում արդեն հայտնում են զանգվածային ընտրախախտումների մասին

 

 

 

 

 

 

 



Комментариев нет:

Отправить комментарий