воскресенье, 13 октября 2013 г.

(photo/video)Հետընտրական ցույց՝ Ադրբեջանում. ծեծ, բռնություն, ձերբակալություն. Protest in Azerbaijan




Հոկտեմբերի 12-ին, ինչպես և ծրագրված էր, Ադրբեջանում կայացավ ընդդիմության արտոնված ցույցը, որի մասնակիցների թիվը նախնական տվյալներով անցնում էր 2000-ից: Ոստիկանությունն այս անգամ աչքի ընկավ բռնության ու ծեծի աննախադեպ դրսևորումներով, որոնց վկայությունը ստորև ներկայացված լուսանկարներն են ու տեսագրությունները: Ոչ պաշտոնական աղբյուրներով՝ ձերբակալվել է 10 ցուցարար: Հետաքրքիր է, որ մետրոյի կայարաններից մեկին կից տարածքում ոստիկանները «Իլհա՛մ, հեռացի՛ր» վանկարկությունների համար ծեծի են ենթարկել ու ձերբակալել երիտասարդների, ինչպես նաև այդ ընթացքում ավելի քան 30 րոպեով դադարեցրել երթևեկությունը, սակայն Բաքվի ժամանակով 18:00 նույն ոստիկանությունը հայտարարել է՝ «հասարակական կարգի կոպիտ խախտումներ չեն եղել»: Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչու՞ են ոստիկաններն օրենքի սահմաններից դուրս բռնություն կիրառել հասարակական կարգը չխախտող խաղաղ ցուցարարների դեմ:



Նշենք, որ ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին հայտարարեց, որ հոկտեմբերի 14-ին Բրյուսելում և Ստրասբուրգում հանդիպումներ է ունենալու ԵՄ և ԵԽ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ընտրախախտումները: Նոյեմբերին նույն նպատակով Հասանլին մեկնելու է ԱՄՆ: Հասանլին նաև շեշտեց, որ ընտրությունների արդյունքները չի ընդունում ոչ միայն Ադրբեջանի բնակչությունը, այլև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը: Սա լիովին համապատասխանում է իրականությանը:

Ըստ իս՝ Հասանլիի այցն ընդհանուր առմամբ պատկերը չի փոխի, Արևմուտքը պարզապես կստանա հերթական լծակներն Ադրբեջանի իշխող վարչակարգի դեմ: 































Комментариев нет:

Отправить комментарий