понедельник, 11 ноября 2013 г.

Ադրբեջանում Դրոշի օրը՝ առանց դրոշի. իջեցվել է երկրի գլխավոր դրոշը







Նոյեմբերի 9-ին Ադրբեջանը նշում էր Պետական դրոշի օրը։ Ադրբեջանցիները սոցցանցերում ակտիվորեն քննարկում էին, թե ինչու հենց այդ օրը ոչ թե հանդիսավոր կերպով բարձրացվել, այլ իջեցվել է Բաքվի կենտրոնական հատվածում։ Պատկան մարմինները պարզաբանել են՝ պատճառը խիստ ուժեղ քամին էր։

Ադրբեջանական լրատվակայքերը զարմանք են հայտնում՝ արդյոք արժեր միլիոնավոր դոլարներ ծախսել նման կառույց սարքելու համար, եթե այն նույնիսկ մի դրոշ չի կարողանում պահել քամու ժամանակ։

Իմ կողմից էլ ավելացնեմ, որ այս փաստը զարմանալի չէ։ Ադրբեջանական դրոշը տխուր համբավ է ձեռք բերել պարբերաբար պատառոտվելու ու գլխիվայր կախվելու համար։

Կարծում եմ՝ կազմակերպիչները վախեցել են, որ այս անգամ էլ դրոշը կարժանանա նույն ճակատագրին, ուստի նախընտրել են առհասարակ չբարձրացնել այն։

տես նաև՝


Ադրբեջանի դրոշը պարբերաբար պատռում են, ծաղրում են ու վարկաբեկում. տեսնես՝ ինչու՞…(ֆոտո/վիդեո)


Комментариев нет:

Отправить комментарий