понедельник, 25 ноября 2013 г.

Իրանը բողոքի նոտա է ներկայացրել Ադրբեջանին



Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իրանը բողոքի նոտա է ներկայացրել Ադրբեջանին։ Պատճառը դեսպանատանը կից Իրանի Մշակույթի կենտրոնի ֆինանսների վարչության պետ Ահմեդ Ահմեդզադեի արտաքսումն է Ադրբեջանից։

Ըստ Ադրբեջանի՝ արտաքսումը կապված էր «վիզայի խնդրի հետ»։

Առաջիկա ժամերին Իրանն առավել մանրամասն տեղեկություն կներկայացնի։
Ադրբեջանի պատկան մարմինները դեռևս լռում են։

Հիշեցնենք, որ Ահմեդզադեին օրերս Ադրբեջանի անվտանգության մարմինները ձերբակալել էին ու անմիջապես արտաքսել երկրից։

Նկատենք, որ վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարված էին՝ կապված Ջուղայի անցակետում գրանցված միջադեպի ու սահմանային անցակետերի փակման հետ։ Իրանը, ըստ էության բացել է անցակետերը, սակայն ադրբեջանական կողմը պնդում է՝ իր քաղաքացիների՝ սահմանը հատելու հետ կապված դժվարություններ կան, հատկապես՝ տրանսպորտային միջոցների առումով։


Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն իր քայլերով առավել սրում է իրավիճակը։

Комментариев нет:

Отправить комментарий