среда, 6 ноября 2013 г.

Ադրբեջանում փակվել է մուղամի թատրոնը. Պատճառներն անհայտ են





Նոյեմբերի 5-ին Ադբեջանում Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել փակելու Ադրբեջանի մուղամի պետական թատրոնը: Ըստ որոշման՝ Մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործող այս կարևոր կառույցը փակվելու է 2014-ի հունվարի 1-ին:
Հետաքրքիր է, որ այս պահի դրությամբ պատկան մարմինները հրաժարվում են խոսել թատրոնի փակման իրական պատճառների մասին:

Փորձենք հասկանալ իրավիճակը:

Թատրոնը կարող էր փակվել, եթե օրինակ աշխատողներ չլինեին կամ քիչ լինեին: Սակայն ըստ վերոհիշյալ որոշման՝ թատրոնի արդեն նախկին աշխատակիցներից 30-ը տեղափոխվելու են Մուղամի միջազգային կենտրոն, 25-ը՝ Բեյբութովի անվան երգի պետական թատրոն: Այսինքն, թատրոնն ուներ նվազագույնը 55 աշխատող, ինչը քիչ թիվ չէ:

Թատրոնը կարող էր թակվել, եթե ասենք վերանորոգման սուր խնդիր լիներ, դրա համար չլինեին պահանջվող ֆինանսներ: Սակայն այս տարբերակն էլ բավարար հիմքեր չունի, քանի որ 2008-ի ապրիլին ըստ պաշտոնական աղբյուրների՝ թատրոնը կապիտալ բարեկարգել են:

Թատրոնը վերջապես կարող է փակվել, եթե չունենա հանդիսատես, չվայելի սեր ու չունենա պահանջարկ: Այս տարբերակի իրական լինելու առնչությամբ ոչինչ չեմ կարող ասել, քանզի Ադրբեջանում չեմ ու Ադրբեջանի հասարակության թատերական նախասիրությունները չեմ իմանում: Այնուամենայնիվ, վերջին տարբերակն առավել տրամաբանական է:

Միգուցե մուղա՞մն էլ այլևս այդքան չի գրավում ադրբեջանցի հանդիսատեսին:

Հիշեցնենք, որ մուղամը ոչ թե ադրբեջանական է, այլ արևելյան, իսկ Ադրբեջանը բազմիցս հռչակել է ինքն իրեն մուղամի հայրենիք կամ մուղամի օրրան:

Комментариев нет:

Отправить комментарий