пятница, 8 ноября 2013 г.

«Ենի Մուսավաթը» դադարեցնում է հրապարակումները




Նոյեմբերի 9-ից Ադրբեջանում ամենամեծ սպառում ունեցող թերթերից մեկը՝ ընդդիմադիր կեցվածքով աչքի ընկնող «Ենի Մուսավաթը» դադարեցնում է իր հրապարակումները։ Թերթի խմբագրությունն իր որոշումը պատճառաբանում է Բաքվի մետրոյի կայարաններում թերթի վաճառքի արգելման դեմ բողոքով։ Խմբագիրը՝ Ռաուֆ Արիֆօղլուն, տպագիր օրինակների հրատարակման կասեցումը բացատրում է «իրենց դեմ ուղղված տնտեսական արգելքներով»։


Նշեմ, որ խմբագրի խոսքերից հետևում է՝ թերթը միայն ժամանակավորապես չի հրապարակվելու։ Ներկա դրությամբ կայքը գործում է, կայքի մասին որևէ հայտարարություն չի արվել։


Հիշեցնեմ, որ «Ազադլըգ» թերթի վկայությամբ Բաքվի մետրոյի բոլոր կայարաններում արգելք է դրվել 4 քիչ թե շատ ընդդիմադիր թերթր կարդալու ու դրանցով մետրո մուտք գործելու վրա։ Դրանք են «Ազադլըգ», «Մուսավաթ», «Բիզիմ Յոլ», «Գյունդեմ»։


Տես նաև՝

Բաքվի մետրոյում արգելել են ընդդիմադիր թերթեր կարդալ

Комментариев нет:

Отправить комментарий