суббота, 16 ноября 2013 г.

«Սարի աղջիկ-Sari Gelin» երգը տարածված էր Արցախի հայության շրջանում (video)



61-ամյա Ալվարո Շեկյանը, որն Արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկ է, պատերազմի ընթացքում եղել է թե՛ հրամանատար, թե՛ շտաբի պետ, մեզ հետ զրույցում հաստատեց, որ «Սարի աղջիկ-Սարի գելին» երգը խորհրդային տարիներին ու դրանից առաջ էլ հայտնի էր Արցախի տարածքում՝ հայերի շրջանում: Մասնավորապես 1962-ին Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի դպրոցում իրենք դասարանով երգել են երգն ավարտական հանդեսի ժամանակ: Ազատամարտիկը փաստում է՝ իրենց դասարանը միակը չէր: Մարտակերտի հայկական դպրոցներում երգը շատ տարածված է եղել:


Ի նշան հաստատման՝ ազատամարտիկը համաձայնեց երգից մեկ տուն երգել մեզ համար:

Նկատենք, որ նա երգի մեջ օգտագործում է ոչ թե «Սարի գելին», այլ «Սարի աղջիկ»:


Հիշեցնենք, որ «Սարի աղջիկ» կամ «Վարդ սիրեցի» երգը հայտնի է մեր տարածաշրջանում: Այն երգում են Թուրքիայում, Իրանում, Իրաքում, ինչպես նաև՝ Ադրբեջանում: Ադրբեջանը խորհրդային տարիներից ի վեր երգը սեփականացնելու քայլեր է անում: Սակայն երգն ունի հայկական արմատներ, ինչի մասին նշել են նույնիսկ թուրք լրագրողները, վերլուծաբանները, երաժիշտները, նաև՝ Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Երգը հայերեն կատարել է թուրք սիրված երգչուհի Սեզեն Աքսուն, ինչից հետո Ադրբեջանում երգչուհու դեմ բողոքի մեծ ալիք է բարձրացել: Թուրքիայում հեղինակություն վայելող «Թուրքիայի ձայնը» մրցույթի ժամանակ երգը մի շարք մասնակիցներ են կատարել, բայց ոչ մի դեպքում երգը որպես ադրբեջանական չի նշվել: Սա ևս մեկ անգամ առիթ է դարձել Ադրբեջանի բողոքի համար:


Ներկայումս Հայաստանում մի նախագիծ է իրականացվում՝ SARI GELIN IS AN ARMENIAN FOLK SONG-ՍԱՐԻ ԱՂՋԻԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳ Է անունով, որը նպատակ ունի վերհանել երգի հայկական ծագումն ու հայ հասարակությանը հիշեցնել երգի և այն երգելու անհրաժեշտության մասին: Նախագծի շրջանակներում կայացել է տարազներով ֆոտոնկարահանում, ճանաչված հայ երգիչներն էլ համաձայնել են կատարել երգը: 

Հ.Գ. Շնորհակալություն Աննային տրամադրած տեսանյութի համար:

տես նաև՝

Ադրբեջանը դժգոհ է.«Թուրքիայի ձայնը» շոուին Sari Gelin հայկական երգն ադրբեջանական չի անվանվել

Комментариев нет:

Отправить комментарий