четверг, 28 ноября 2013 г.

Մշեցիները՝ «Սարի աղջիկ» հայկական երգի մասին (video)








«Սարի աղջիկ»  երգի հայկական արմատները վերհանելու համար արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել է  «Սարի աղջիկը հայկական երգ է» նախաձեռնությունը: Դրա շրջանակներում հավաքագրվում են նյութեր ու երգի կատարումներ:


Այս անգամ մշեցի Մանուկյանների ընտանիքը խոսում է Մուշում երգը սերնդից սերունդ փոխանցվելու վերաբերյալ: 1951-ին ծնված Վարդան Մանուկյանը երգում է երգը մաքուր հայերեն բառերով, իսկ 1952-ին ծնված Անահիտ Սաֆարյան-Մանուկյանը պատմում է իր տատից լսելու մասին:

Այսպիսի կատարումները հերթական անգամ փաստում են, որ երգը ծագել է պատմական Հայաստանի տարածքում, երգել են տարբեր շրջաններում, իսկ Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթածները երգն իրենց հետ տարել են Արևմուտքի, Ռուսաստանի, Վրաստանի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբանանի և այլ երկրների հայկական գաղութներ՝ սերնդից սերունդ երգելով այն։





                                                                                                                                                                                            

Հ.Գ. Շնորհակալ եմ Գոհար Բարեյանին տեսանյութերը տրամադրելու համար։

«Սարի աղջիկ-Sari Gelin» երգը տարածված էր Արցախի հայության շրջանում (video)

Комментариев нет:

Отправить комментарий