понедельник, 9 декабря 2013 г.

15 երեխա, 23 թոռ. Արցախի քաշաթաղցի բազմազավակ վերաբնակիչը (video)









Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ, իմ լավ բարեկամ Ռոբերտ Մաթևոսյանն օրերս հյուրընկալվել էր «Զորակն» հիմնադրամում քաշաթաղցի պարոն Պողոսյանի հետ: Պարզվեց՝ պարոն Պողոսյանը բազմազավակ հայր է և Քաշաթաղի առաջիմ վերաբնակիչներից:

Նա ամուսնացել է 25 տարեկան հասակում, 1997-ին 14 երեխայով տեղափոխվել է Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղ, որն իր բնությամբ, պարոն Պողոսյանի հավաստիացմամբ, նման է իր ծննդավայր Աշտարակին: Գողթանիկում էլ ծնվել է իր վերջին զավակը, որին կնքել են Արցախ անունով: 15-ամյա Արցախը տաղանդաշատ պատանի է, հիանալի ասմունքում է, գերազանց սովորում է, որին, հուսով եմ, մոտ ժամանակներս տեսնելու և ունկնդրելու բախտ կունենամ:

Ի դեպ, պարոն Պողոսյանը պնդեց, որ հիշում է իր բոլոր զավակների անունները: Սկզբում, իհարկե, թվարկեց տղաներին, ապա դուստրերին անցավ: :) Գրելիս էլ պարզեցի, որ երկու հոգու անուն չի թվարկել, փաստորեն, չէր հիշում: :D 

Գևորգ, Գուրգեն, Հակոբ, Տիգրան, Մհեր, Արցախ,
Հրանուշ, Քրիտինե, Զարուհի, Հռիփսիմե, Մարինե, Արմինե, Կարինե:

Ամենաավագը 36 տարեկան է, 11-ն ամուսնացած են: Պարոն Պողոսյանը վաստակավոր պապիկ է, ունի 23 թոռ, մեկ տղան ու մեկ դուստրը զույգ թոռ են պարգևել նրան: 

Արցախի ղեկավարությունը օգնել է շինանյութերով, բնակարանով, երեխաների ուսման հարցերով, իսկ վերջերս բազմազավակ հայրիկին ջիպ է նվիրել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Комментариев нет:

Отправить комментарий