пятница, 6 декабря 2013 г.

Հրեաների սպանդի նկարը՝ Ադրբեջանի հակահայ քարոզչության գործիք




Սովորականի պես ադրբեջանական սոցցանցային խմբերի մշտադիտարկում էի անում, երբ նկատեցի, որ ընդդիմադիր դիրքորոշման քարոզչական էջերից մեկում տեղադրված է բավականին տհաճ մի տեսարան պատկերող հին լուսանկար. զինվորները մերկ տղամարդկանց, կանանց ու երեխաներին հարկադրում են դեպի ձորը քայլել։ Եվ ահա ադրբեջանցիները նկարը մեկնաբանում են հետևյալ կերպ. «Սրանք հայերի կողմից մեր գերեվարված մայրերն են, քույրերը, մորաքույրները Ղարաբաղում…գնանք ու ազատագրենք...»։

Արցախյան պատերազմի մասին իմ համեստ գիտելիքներից ելնելով՝ չէի կարծում, որ հայ զինվորը կանանց ու երեխաների նկատմամբ այդպիսի վայրագություն թույլ կտա, հատկապես որ բազում են դեպքերը, երբ Արցախյան պատերազմի տարիներին հայերը միջանցք են թողել խաղաղ բնակիչների հեռանալու համար, գերիներին կերակրել ու պահել են ըստ արժանվույն, իսկ մսխեթցի թուրքերին առհասարակ առաջարկել են մնալ։
Այնուհանդերձ, որոշեցի ստուգել որոնողական համակարգերում։ 
Եվ ահա պարզվեց հետևյալը։ Լուսանկարը որևէ առնչություն չունի Արցախյան պատերազմի հետ։ Սա վերաբերում է Երկրորդ համաշխարհայինին, պատկերում է «Բաբյե Յարի ողբերգությունը»։
1941-ի հոկտեմբերի 11-ին Կիևի հյուսիս-արևմուտքում՝ Բաբյե Յար կոչված տեղանքում, գերմանացի ֆաշիստները տեղի հրեաների զանգվածային սպանդ են կազմակերպել՝ վերացնելով ավելի քան 50 հազար տղամարդկանց, կանանց ու երեխաների։ Իսկ ահա վերոհիշյալ լուսանկում զինվորները հրամայում են հրեաներին հանել հագուստները, թանկարժեք իրերը, թողնել իրենց մոտ, ապա շարք են կանգնեցնում, որպեսզի հերթով նետեն ձորը։

Ասածս հաստատում են մի շարք աղբյուրներ։
Ի դեպ, կա կարծիք, որ սա կեղծ լուսանկար է՝ http://reibert.info/threads/%D0%91%D0%B0%D0%B1%D0%B8%D0%B9-%D1%8F%D1%80-%D0%BA%D0%B0%D0%BA-%D1%84%D0%BE%D1%82%D0%BE%D1%88%D0%BE%D0%BF.364062/ սակայն դա չի փոխում ադրբեջանցիների կեղծարարության փաստ
Նշեմ, որ ադրբեջանական էջում բազմաթիվ օգտատերեր կիսվել էին նկարով, ցենզուրայից դուրս մեկնաբանություններ թողել հայերի հասցեին։ 
Ինչպես տեսնում ենք, սա ընդամենը մի օրինակ էր ապատեղեկատվության ու մարդկային զգացմունքների սրման միջոցով հայատյացության սերմանման և «վայրագ, սրբություն չունեցող հայի» կերպարի ամրապնդման քաղաքականությունից Ադրբեջանի հասարակության շրջանում։ Եթե այսպիսի քաղաքականություն է վարում ընդդիմադիր ադրբեջանական սոցցանցային էջը, ինքներդ դատեք, թե իշխանամետները ինչ քայլերի կդիմեն…

Հ.Գ. Այս նկարը, պարզվում է, բավականին հայտնի է։ Ադրբեջանցիների կեղծարարությունների մասին պատմող xocali.net հայկական կայքում արդեն իսկ ամփոփված է դրա մասին ողջ տեղեկությունը.
http://xocali.net/RU/new-forgery.html 

Комментариев нет:

Отправить комментарий